Հովհաննես Ազոյանը , կարծես, թե հաղթահարել է ամուսնալուծության հետ կապված դեպրեսիան, որի մասին չի սիրում հարցազրույց տալ, սակայն սիրում է երբեմն գրառումներ կատարել համացանցում ... կամ անձնական խնդրին Հովհաննեսն արդեն հումորով է վերաբերում:

 

Ուրախ եմ նրա համար, որովհետև սիրված դերասանից կարելի է նորից ուրախ լուրեր ու դերեր սպասել, քանի որ հայտնի է՝ անձնական կյանքը միշտ արտացոլվում է ստեղծագործող մարդու աշխատանքի վրա:

 

Տեխնիկայի վաճառքով զբաղվող մի ընկերության ամանորյա զեղչերի մասին պատմող գովազդային տեսահոլովակում , Հովհաննես Ազոյանն ասում է՝ «էս վերջերս իմ կյանքում շատ բան իր տեղում չէ....» ու պատմում է իր սենյակի փչացած տեխնիկայի մասին ու արդարանում. «Ի դեպ, իմ ամուսնալուծությունն այս ամենի հետ կապ չունի....»: Ու միևնույն ժամանակ էլ հարցնում՝ «Թե՞ կապ ունի...»:

 

Ամեն դեպքում, երևի տեխնիկական հա՞րց է նաև յուրաքանչյուրիս անձնական խնդիրը, որը հրապարակայնելուց կամ գովազդելուց՝ մեր տեխնիկան ավելի լավը չի դառնում ու իրեն կրկին չի՞ արդարացնում...

 

Հեղինակ՝

 

Ա.Մաթևոսյան