Գիտությունը մարդկանց առաջ մղող ամենահզոր ուժերից մեկն է, սակայն գաղտնիք չէ, որ նույնիսկ գիտության մեջ եղել են շրջաններ, երբ մարդիկ անհեթեթ քայլերի են գնացել՝ ավելի անհեթեթ նպատակներ հետապնդելով։ Այդպիսի քայլերից մեկն էլ տեսակների խաչասերումն է եղել, մասնավորապես՝ մարդու և այլ կենդանիների։ Չնայած որ գիտությունն արդեն հասել է նրան, որ հասկանա այդ փորձերի անիմաստությունը, կան մարդիկ, ովքեր մինչ օրս շարունակում են նման փորձեր անել։ Այդպիսի մարդկանցից է այս ռուս «գիտնականը», ով սեփական սերմնահեղուկն է ներարկել հավկիթի մեջ։
Ներարկելուց հետո նա տեղադրել է ձուն հատուկ տարայի մեջ և այդպես պահել 10 օր։ Ժամանակը լրանալուն պես նա կոտրել է ձուն, որպեսզի տեսնի, թե ինչ է ստացվել արդյունքում։ Երևի նա սպասում էր կես մարդ, կես հավի։
Ի զարմանս տղայի՝ ձվի մեջից դուրս եկավ այսպսիսի մի տարօրինակ մարմին, որը, բարեբախտաբար, չէր շարժվում։ Հեղուկով լի այդ մարմինը նման է սարսափ ֆիլմերում ցուցադրովող այլմոլորակային օբյեկտի և չափազանց զզվելի է։
Մնում է միայն հուսալ, որը այս տղան այլևս երբեք չի փորձի սեփական բնակարանում գենետիկական խաչասերում իրականացնել, քանի որ արդյունքները կարող են ավելի սարսափելի և վտանգավոր լինել։