BlogNews.am-ը գրում է. Առջևում ամանորյա տոներն են, որոնցից յուրաքանչյուրս ակնկալում ենք անմոռանալի, բարի ու ջերմ հուշեր ողջ տարվա համար: Ու եթե շատերի համար տոնական օրերը նաև հանգստյան են, ապա երգիչ-երգչուհիների համար սա տարվա ամենալարված գործնական շրջանն է: Ինչպե՞ս է պլանավորում համատեղել աշխատանքն ու ընտանեկան տոնը երգչուհի Սոնա Շահգելդյանը: Թեմայի շուրջ կայքը զրուցել է երգչուհու հետ:

 

«Ամեն տարվա պես Ամանորի օրս կլինի աշխատանքային, սակայն այս տարի ամեն ինչ այնպես եմ պլանավորել, որ ուշադրությանս մեծ մասը բալիկիս հատկացնեմ: Երգելու բազմաթիվ առաջարկներ եմ ստացել տարբեր տեղերից, բայց առայժմ չեմ որոշել, թե կոնկրետ որտեղ եմ երգելու Նոր տարվա գիշերը»:

 

Մեր այն հարցին, թե ու՞մ հետ է երգչուհու ամուսինը լինելու Ամանորի գիշերը՝ երեխայի՞, թե՞ իր՝ Սոնան պատասխանեց. «Իմ բոլոր ելույթների ու համերգների ընթացքում ամուսինս միշտ ինձ հետ է: Ես ոչ մի տեղ չեմ գնում առանց նրա, հետևաբար նաև Նոր տարվա գիշերը նա իմ կողքին կլինի: Մեր փոքրիկը դեռ այն տարիքում չէ, որպեսզի 12-ը դիմավորի ծնողների հետ: Քանի որ նա մամայիս մոտ է լինելու, ես ու ամուսինս էլ միասին կդիմավորենք Նոր տարին՝ համատեղելով աշխատանքիս հետ»:

 

Հիշեցնենք, որ Սոնայի տղան՝ Արթուրը դեկտեմբերի 29-ին կբոլորի իր մեկ ամյակը և երգչուհին ասում է, որ այդ առիթը նա ավելի է կարևորում, քան Նոր տարին: Տոնածառ կզարդարեն, գեղեցիկ խնջույք կկազմակերպեն հարազատների համար և կփորձեն երեխայի օրն իսկական տոն դարձնել:

 

Այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Սոնան երեխայի համար Ձմեռ պապ հրավիրել, Սոնան պատասխանեց. «Անկեղծ ասած չեմ էլ ցանկանում, որ երեխային Ձմեռ պապ այցելի. այս վաղ տարիքում նա ոչինչ չի հասկանա, իսկ իզուր ծանրաբեռել երեխային, էմոցիոնալ լարվածություն ստեղծել նրա մոտ՝ համարում եմ սխալ»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: