Մի քանի օր է՝ Ինստագրամյան օգտատերը հանգիստ չի տալիս թե՛ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին, թե՛ Ինստագրամում հայտնի հայուհիներին՝ տեղադրելով նրանց երիտասարդ տարիների լուսանկարները: Օգտատերի էջում էր հայտնվել նաև «Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի լուսանկարը, որի մասին, ի դեպ, Մայան չգիտեր:


Լուսանկարը տեսնելուց հետո Մայան ոչ միայն տեղադրեց իր էջում, այլև երկար ժամանակ չէի կարողանում զսպել ծիծաղը. «Անկեղծ որ ասեմ, ոչ մի փոփոխություն չկա՝ չհաշված ջայլամը: Ես իմ հարցազրույցներում միշտ ասում եմ, որ նմանատիպ բաներին շատ թեթև եմ վերաբերվում: Այն մարդը, ով չի կարողանում նմանատիպ բաներին հումորով վերաբերվել, իրավունք չունի պարզապես հանրային մարդ կոչվելու և այս ասպարեզում հայտնվելու: Ինձ համար այս ամենը պարզապես զվարճալի է, քանի որ ես արդեն այս նկարը ուղարկեցի իմ ընկերներից մի քանիսին, և բավականին շատ ծիծաղեցինք»,- BlogNews.am-ի հետ զրույցում պարզաբանում է Մայան: 


 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում