Լիա Զախարյանն անհամբերությամբ սպասում է տարեմուտին: Նա մոտ օրերս կզարդարի իր սենյակն ու կպատրաստի նվերները, իսկ Ամանորի թեմատիկայով ֆոտոշարք արդեն իսկ հասցրել է իրականացնել՝ լուսանկարներն ու տեսանյութն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:

 

«Մտահղացումը Տյոմ Հարությունյանինն է: Այլ ֆոտոշարքի առիթով էինք հանդիպել. գործնական լուսանկարներ պետք է ստանայինք պորտֆոլիոյիս համար, բայց վերջում տոնական տրամադրություն ստեղծվեց «All I Wont For Christmas Is You» եւ «Let It Snow» երգերի ներքո»,-պատմել է Լիան եւ հավելել, որ Նոր տարին իր ամենասիրելի տոնն է՝ ավելի սպասված, քան կանանց տոներն ու տարեդարձը:

 

Շանթի «Փոխնակ մայրը» սերիալում Մաշայի դերակատարը հավատում է Ամանորի հրաշքներին: Ամեն անգամ տարեմուտի գիշերը երազանք է մտապահում, ասում է' միշտ իրականանում են: Թեեւ չի ցանկանում ասել' ինչ է խնդրելու Ձմեռ պապիկից, բայց վստահեցրել է, որ հենց նա կատարի խնդրանքը, կբարձրաձայնի:):

 

Լիա Զախարյանը

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում