Ցավոք սրտի հաճախ է հանդիպում, երբ տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց և ցանկացած կին ունի իր կարծիքը դրա մասին: Այսօր կներկայացնենք դրանցից ամենաանսովորները: Վեջերս համացանցում մի գրառում հայտնվեց, որում ասվում էր, որ սիրուհիների համար դժոխքում առանձին տեղ կա: Նա դրանում համոզված է անգամ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ինքը նույնպես սեռական հարաբերություններ է ունեցել ամուսնացած տղամարդու հետ: Ամանդա Չաթելը իր բլոգում փոստ է արել, թե ինչ է մտածում այս մասով: 
«Ոչ մի կին չունի ոչ մի իրավունք ամուսնացած տղամարդու հանդեպ միայն այն պատճառով, որ նա այդ տղամարդուն ցանկանում է»:
«Մինչ այն, երբ ինձ վրա կնետեն լոլիկներ, ես ցանկանում եմ խոստովանել. ես նույնպես քնել եմ ամուսնացած տղամարդու հետ: Չնայած, որ ես այդ մասին իմացել եմ ավելի ուշ, այնուամենայնիվ իմ խիղճը տանջում է, ես ինձ մեղավոր էի զգում»: 
«Բայս ես եղել եմ նաև մյուս կողմում, աղջի′կ, ում հետ ինձ ամուսինս դավաճանել էր, ոչ միայն քնել էր ամուսնուս հետ, այլև սիրահարվել էր նրան» «Եվ ինչ եք դու մտածում, ինչ է նա հայտարարել իրեն արդարացնելու համար: Այն է` նա պայքարում էր իր զգացմունքների համար, իսկ սիրո մեջ ամեն միջոց լավ է….սակայն կյանքը այլ կերպ է կառուցված աղջի′կ, դու իրավունք չունես անելու ամեն ինչ, ինչ սրտովդ անցնում է, քանի որ դու այդպես ես ցանկանում: Ցավոք, մենք ապրում ենք դեռ այն աշխարհում, որտեղ կնոջ և տղամարդու իրավունքները հավասար չեն»:
«Մի՞թե այդքան դժվար է չքնել այն տղամարդու հետ, ով ուրիշին է պատկանում»: 
«Ես ոչ մի դեպքում չեմ արդարացնում տղամարդկանց. չէ որ նրանց դերը դավաճանության մեջ նույնպես մեծ է»: 
«Սակայն ես մեկ բանում վստահ եմ: Սիրուհիների համար դժոխքում առանձին վայր գոյություն ունի: Դուք եսասերներ եք, ովքեր ոչ մի լավ բան չեն արել այս աշխարհի համար, այլ միայն ուրիշներին ցավ եք պատճառում այն ժամանակ, երբ դուք միշտ ընտրության իրավունք ունեք»: