Երգչուհի Սիլվա Հակոբյանը իր Instagram­-ում արխիվային լուսանկարների կոլաժ է հրապարակել՝ մակագրելով.

«Ուղիղ 10 տարի առաջ այս օրը Լոնդոնում կայացավ BBC հեռուստաալիքի կողմից կազմակերպված «The Next Big Thing» մրցույթը, որին մասնակցում էի նաև ես քրոջս ու եղբորս հեղինակած «I Like» երգով։ Եվ 2000 մասնակիցներից ես արժանացա Գրան Պրի մրցանակին։ Այդ հաղթանակից հետո ինձ մոտ սկսվեց հաջողությունների տարափ, որի համար առաջնահերթ շնորհակալ եմ իմ ընտանիքին, նրանց արած աշխատանքն ինձ համար անգին է, ու իրենցով եմ ես ուժեղ… Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, որն ինձ միշտ հավատում է, ձեզնով ես կամ… Շնորհակալ եմ կյանքին, որն ինձ միշտ զարմացնում է ու ապացուցում, որ հրաշքներ լինում են, ուղղակի դրանց հավատալ է պետք…»,­- եզրափակել է երգչուհին: