Life.panorama.am-ի զրուցակիցն է եգիչը Մհերը, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ Ամանորին ընդառաջ պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել, որը լի է լինելու անակնկալներով.

««Նոր տարի»' այսպես է կոչվում սպասվող տեսահոլովակս, որում միայնակ չեմ ներկայանա: Իհարկե, շատ գաղտնիքներ չեմ բացի, միայն կնշեմ, որ ինձ հետ միասին երգել ու նկարահանվելու են մեր շոու բիզնեսի մայրիկները' իրենց բալիկների հետ միասին: Բացառություն են միայն քույրս' Ռոզա Սիլբերգը եւ Անահիտ Շահբազյանը, ովքեր դեռ բալիկներ չունեն, բայց մասնակցել են: Շատ հետաքրքիր աշխատանք է սպասվում, որը Ամանորին ընդառաջ բարձր տրամադրություն կհաղորդի դիտողներին»,- պատմեց Մհերը:

 

Ի դեպ' երգի երաժշտության հեղինակն է Կարինե Գասպարյանը, խոսքերը գրել է Արշավիր Ստեփանյանը, դե իսկ ռեժիսորությամբ, ինչպես Մհերի' վերջին տարիների բոլոր աշխատանքները, զբաղվել է «Mger Armenia» փրոդաքշենը' հենց երգիչը կզբաղվի ռեժիսորությամբ:

 

2017-ին Մհերը կշարունակի նոր աշխատանքներ ներկայացնել իր երկրպագուներին, նա արդեն իսկ ունի պլանավորված ծրագրեր, որոնք սպասում են իրենց կատարմանը:

 

Մեզ հետ զրույցում երգիչը առանձնահատուկ ոգեւորությամբ խոսեց իր դասախոսական գործունեությունից.

 

«Ինչպես շատերը գիտեն' արդեն երկար ժամանակ է դասավանդում եմ Մշակույթի պետական քոլեջում' Նադեժդա Սարգսյանի գլխավորությամբ: Այստեղ ունեմ իմ ուսանողները, որոնց դասավանդում եմ «Երաժշտական ոճաբանություն» առարկան: Ասեմ, որ շատ տաղանդավոր սերունդ ունենք, որոնք հնրավարության դեպքում հայտնվելով ասպարզեզում' կարող են հայկական երգարվեստին նոր շունչ հաղորդել»,- նշեց նա, իսկ մեր նկատառմանը, թե շատ արտիստներ այնքան էլ գոհ չեն նորահայտ երգիչներից, Մհերը պատասխանեց.

 

Շարունակությունը`այստեղ: