Tert.amLife-ը գրում է.
 
 
Դերասան Անդրանիկ Հարությունյանի՝ Անդոյի ընտանիքում արդեն ամանորյա տրամադրություն է: Անդոյի ընտանիքը տոնական ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին: Անդոյի կնոջ՝ Մերիի հետ անկեղծ զրույց ենք ունեցել ոչ միայն Ամանորի, այլև ընտանիքի, անցնող տարվա ընթացքում երկրորդ երեխային կորցնելու և հաջորդ տարվանից սպասելիքների մասին:

 
-Մերի, արդեն որոշե՞լ եք ինչպես և որտեղ եք դիմավորելու Ամանորը:

-Մենք սիրում ենք Ամանորը տանը դիմավորել: Բոլորս տանն ենք լինելու, բացի Անդոյից: Նա աշխատելու է  կեսգիշերին և ուշ կմիանա մեզ:
 
 
 
 
-Չե՞ս սրտնեղում, որ Ամանորը միասին չեք դիմավորում:

-Արդեն սովորել եմ: Տանը սկեսուր, սկեսրայր, տատիկ  ունենք, այնպես որ, ես ու Էլենս մենակ չենք լինում: Իհարկե, հաճելի կլիներ, եթե Անդոն էլ մեզ հետ լիներ, սակայն եթե գործ կա, պետք չէ բաց թողնել: Տա Աստված գործը միշտ շատ լինի, դրանից չենք բողոքում: Երբ գործ չի լինում, այդ ժամանակ ենք բողոքում:
 
 
-Դեկտեմբերի սկիզբն է, արդեն ունեք ամանորյա պատրաստի ֆոտոշարք: Այդքան շա՞տ եք սիրում այս տոնը, որ մեկ ամիս առաջվանից պատրաստվում եք:

-Տեսա, որ շատ գեղեցիկ զարդարված ֆոտոստուդիա կա, որտեղ ամանորյա տրամադրություն է: Վստահ էի, որ Էլենը շատ կուրախանա, եթե տանենք լուսանկարվելու: Անդոյին խնդրեցի ինքն էլ միանա մեզ:
 
 
-Հաճախ դերասանները խուսափում են լրացուցիչ նկարահանումներից: Ինքն ինչպիսի՞ն է, հե՞շտ է համաձայնում:

-Երբ խոսքը Էլենին է վերաբերում, ոչինչ չի մերժում: Այն ինչ կապված է Էլենի հետ, առանց մտածելու ենք անում: Անդոն ասում է՝ քեզ համար կարող է չանեմ, բայց Էլենի համար ամեն ինչ կանեմ:) Ոչինչ չենք խնայում երեխայի համար՝ լինի հագուստ, խաղալիք, թե այլ բան: Տանն առանձին սենյակ ունի, որտեղ իր խաղալիքներնեն, այնքան շատ են, նույնիսկ կանգնելու տեղ չկա: Մի խաղալիքից մի քանի հատ ունի:
 
 
 
-Երեխային «երես տալու» խնդիր չի՞ առաջանում:

-Չէ: Ինքը գիտի իր չափը: Լսող է: Եթե մի բան ասենք՝ չէ, չի լացի, կամակորություն չի անի:
 
 
 
-Դաստիարակության հարցում տարաձայնություններ ունենո՞ւմ ես Անդոյի հետ:

-Այ Անդոն իրեն  լկստվացնելու բնավորություն ունի: Կարող է ինչ-որ վատ բան անի, ես ջղայնանամ, Անդոն ասի՝ լավ ես անում կամ իրար աչքով տան: Այդ ժամանակ սկսում եմ երկուսի վրա բարկանալ:)
 
 
-Մերի, անցնող տարին դժվար էր ձեզ համար: Ձեր ընտանիքում համալրում էր սպասվում, սակայն կորցրեցիր երեխային: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ փուլը:

-Սկզբնական շրջանն էր շատ դժվար, սակայն ամեն ինչ առջևում է: Հասկանում եմ, որ ավելի լավ էր այդպես, քան երեխան հիվանդ ծնվեր կամ ծնվելուց հետո մի բան լիներ: Դեռ երեխաներ կունենանք:
Ընդհանուր առմամբ՝ լավ տարի էր: Ինձ համար ծանր էր, բայց մեր ընտանիքում կրկին բալիկ ծնվեց՝ տեգրս երրորդ աղջիկն ունեցավ, ինչը մեզ շատ ուրախացրեց: Գործնական առումով էլ հաջող տարի էր:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ