Երգիչ-ամուսիններ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը շուտով նոր զուգերգի տեսահոլովակ կներկայացնեն: BRAVO.am-ի հետ զրույցում Հռիփսիմեն հայտնել է, որ «Happy Birthday» երգը նվիրված է բոլոր հոբելյարներին՝ իր գլխավորությամբ, քանի որ վաղն իր տարեդարձն է:):

 

Երգչուհին նշել է, որ պարային ուրախ զուգերգ է, որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: Մինչ պրեմիերան առաջարկում ենք դիտել անոնսը: