Երեկ՝ դեկտեմբերի 2-ին ամենասկանդալային և գեղեցկուհի մոդել Սյուզան Սեդրակյանը նշում էր իր ծննդյան տոնը:

 

Mediamall.am-ի հետ զրույցում Սյուզին պատմեց, որ ինքը չի ցանկացել նշել ծննդյան տոնը, բայց իր համար անակնկալ են արել իր ընկերները:

 

«Ես ի սկզբանե, չէի ցանկանում նշել ծնունդս, բայց իմ ընկերներն անակնկալ են մատուցել, և իմ օրը տոնի են վերածել, որի համար շնորհակալ եմ բոլորին»:

 

Սյուզիի ծննդյան տոնին ներկա են եղել դերասանուհի Մերի Հակոբյանը, մոդել Շուշան Երիցյանը, հայտնի այլ մարդիկ ևս:

 

Տեսանյութերից և լուսանկարներից պարզ դարձավ, որ Սյուզիի սիրտը դեռ ազատ է:

 

Հարցին, թե նա ընտրյալ ունի, մոդելը նշեց, որ այդ մասին դեռ չի ցանկանում խոսել:

 

Ստորև ներկայացնում ենք տեսանյութեր և լուսանկարներ, որոնք մեզ է տրամադրել Սյուզին:

 

Mediamall.am-ը շնորհավորում է Սյուզի Սեդրակյանին ծննդյան տոնի կապակցությամբ, ցանկանում անսպառ գեղեցկություն, առողջություն և հաջողություններ մոդելային աշխարհում:

 

Զգեստը՝ Թամար by Մանուկ Ալեքսանյան

 

Դիմահարդարումը՝ Նատալի Տոնոյան

 

Վարսահարդարումը՝ Ագա Իմիջ ստուդիո