Երգչուհի Անի Քրիստին կրկին Հայաստանում է: Այս տարվա ընթացքում հայրենիք հաճախակի այցելությոնների ու ծրագրերի մասին երգչուհին պատմել է Life.panorama.am-ին:

 

«Ուրախ եմ, որ վերջին շրջանում հաճախ եմ գալիս հայրենիք, իսկ այս անգամ այցելությանս պատճառը առաջին հերթին «Ամենակարող երգիչ» նախագիծի կիսաեզրափակչին ու եզրափակչին մասնակցելն էր: Կիսաեզրափակիչն արդեն տեղի ունեցավ, իսկ եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 2-ին: Պետք է ասեմ, որ ինքս էլ անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան, քանի որ այս նախագիծը բավականին հետաքրքիր էր ինձ համար»,- նշեց Անի Քրիստին ու ամփոփեց իր աշխատանքը «Ամենակարող երգիչ»-ում.

 

«Նախ պետք է ասեմ, որ առաջին անգամ էի որպես հաղորդավորուհի ներկայանում ուղիղ եթերում: Սա ինձ համար մրցակցային դաշտ չէր, ես հաճույք եմ ստացել ողջ աշխատանքային գործընթացից: Ինձ համար այս նախագիծը շատ գեղեցիկ տոն էր, որի բացթողումը մոտ տասը տարի ունեի: Սա հնարավորություն էր ինձ' եւս մեկ անգամ շփվելու գործընկերներիս հետ, ինչի համար շնորհակալ եմ բոլորին' սկսած ռեժիսորից, վերջացրած բեմում աշխատող այն կնոջից, ով ամեն ելույթից հետո բեմն էր մաքրում: Ես ինքնահաստատվելու, ինքս ինձ ցուցադրելու կամ ավելի հայտնի դառնալու խնդիր չունեի, որ մասնակցեցի այս ծրագրին»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում