«Ամենակարող երգիչ» նախագծի եզրափակչում երգչուհի Լայանան այլեւս չի մրցի, քանի որ sms քվեարկության արդյունքում երգչուհին դուրս մնաց եզրափակչից:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգրուհին ամփոփել է նախագծում մի քանի ամիսների աշխատանքը:

 

«Այս նախագիծն ամեն առումով շատ բան տվեց ինձ: Սկսեմ նրանից, որ շատ ընկերներ ձեռք բերեցի, որի համար անչափ ուրախ եմ: Նաեւ հանդես գալով տարբեր ժանրերում' վերջապես հաստատակամ հասկացա, թե ինձ մոտ ինչն է ավելի լավ ստացվում, ինչը' ոչ, որը եւս շատ կարեւոր է: Ինչու ոչ, հանդիսատեսն ինձ տեսավ մի շարք ժանրերում, նրանք ինձ ճանաչեցին տարբեր կողմերով»,- նշեց Լայանան:


Խոսելով եզրափակիչ չանցնելու մասին' երգչուհին նկատեց.

 

«Սա մրցույթ է, ու sms քվեարկությունն այնպիսինն է, որ միշտ անկանխատեսելի է: Ինչեւէ, ես ուզում եմ հաջողություն մաղթել նախագծում մնացած մասնակիցներին»:

 

Անդրադառնալով տարաբնույթ խոսակցություններին, որոնց համաձայն շատերը զարմացած էին, որ Լայանան արդեն հայտնի երգչուհի լինելով հանդերձ մասնակցեց մրցույթի, պատասխանեց.

 

«Այո, ես արդեն իսկ հայտնի էի, բայց մասնակցեցի նախագծին: Այս մրցույթում էական չէր հայտնի կամ անհայտ լինելը, սա ավելի շատ բազմակողմանի ներկայանալու մրցույթ էր: Իրականում շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին, քանի որ այս նախագիծը մեծ հնարավորություն տվեց հանդիսատեսին' իրենց սիրելի արտիստի հետ ավելի մտերմիկ ծանոթանալու: Հուսով եմ' «Ամենակարող երգիչը» շարունակություն կունենա եւ ապագայում էլ ավելի շատ երգիչների կտեսնենք»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում