Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ  ճանաչված հասարակական-քաղաքական  գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, լրագրող, հաղորդավար Գեւորգ Ալթունյանին եւ իր  ընտանիքը։

%d0%b3%d0%b5%d0%b2%d0%be%d1%80%d0%ba_%d0%b0%d0%bb%d1%82%d1%83%d0%bd%d1%8f%d0%bd815

Գեւորգ Ալթունյանը ծնվել է 1974թ. մարտի 8-ին, Երևանում: 1991թ. ավարտել է մաթեմատիկական թեքումով դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1996թ. զորակոչվել է ազգային բանակ, որտեղ հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» զիվորական թերթը: Զբաղվել է հասարակական և լրագրողական գործունեությամբ: 1999-2000թթ թղթակցել է «Հայկական ժամանակ» և «Երկրապահ» թերթերին: 2002թ. աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Տեսանկյուն» հաղորդաշարը: 2004թ-ից զուգահեռաբար աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Լրագրողական հետաքննություն» հաղորդաշարը: 2004-10թթ աշխատել է «Արմենիա» և «TV 5» հեռուստաընկերություններում, որտեղ վարել է «Էքսպրես» լրատվական հաղորդումը, «Հեռուստադուել» թոք-շոուն և եղել է լրատվական ծառայության ղեկավարը: 2010-16թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես լրատվական և վերլուծական հաղորդումների փոխտնօրեն, 2012թ-ից՝ տնօրեն: Հեռուստաընկերությունում հանդես է եկել «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար ու «Առաջին» լրատվական ծրագրի հաղորդավար: 2016թ-ից ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն է:

14

18

Գեւորգ Ալթունյանն ամուսնացած է եւ ունի երկու զավակ՝ որդի եւ դուստր։

al

Գեւորգ Ալթունյանը խոստովանում է, որ զբաղվածությունից ելնելով՝ երբեմն չի  նկատում, թե ինչպես են երեխաները միանգամից մի քանի ամսով մեծանում:

«Բայց  գիտակցում եմ, որ չափազանց պատասխանատու աշխատանքով եմ զբաղվում, որը որոշակի զոհողություններ է ենթադրում: Մարդու կյանքում կա տարիք, երբ նա պետք է ինտենսիվորեն աշխատի’ ինչ-որ բան ստեղծելու համար: Կյանքիս կեսն արդեն անցել է: Մի 10-15 տարի հետո այլևս այսքան ուժ էլ չի մնա’ լուրջ գործով զբաղվելու համար: Այնպես որ, իհարկե կարող եմ նվնվալ, թե շատ եմ աշխատում, ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս քիչ ժամանակ եմ հատկացնում և այլն: Բայց Ես էությամբ չափազանց ակտիվ մարդ եմ և հանգստանալու ժամանակ դեռ կունենամ, իսկ հիմա աշխատել է պետք»,- ասում է նա:

13

Հարցին, թե ի՞նչ խորհուրդներ է տալիս իր երեխաներին եւ արդյո՞ք կցանկանա, որ նրանք եւս շարունակեն իր ճանապարհը, Գեւորգ Ալթունյանը պատասխանում է. «Որպես ծնող, կուզեմ, որ երեխաներս առողջ ու երջանիկ լինեն: Կօգնեմ նրանց ինչով կարող եմ: Իսկ թե ինչ ճանապարհով կգնան, ինչ մասնագետ կդառնան’ արդեն իրենց որոշելիքն է: Ես ընդամենը կարող եմ խորհուրդներ տալ: Ոչ ավելին»:

%d5%bc%d5%b8%d6%82%d5%a2

Երեխաների դաստիրակության մեջ Գեւորգ Ալթունյանը փորձում է նրանց նաեւ հոգեւոր գիտելիքներ փոխանցել.

«Աշխատում ենք ամեն կիրակի ընտանիքով եկեղեցի գնալ, մասնակցել Ս. Պատարագին: Երեխաները թեև փոքր են, սակայն նրանց համար ընթերցում ենք «Մանկական Աստվածաշունչ», հոգևոր բովանդակությամբ մուլտֆիլմեր և հաղորդումներ են դիտում: Բայց քանի դեռ փոքր են, աշխատում ենք նրանց շատ չծանրաբեռնել»,- նշում է նա:

211412579877_3568224_ts1412589503