«Սյուզի Մելիքյանն այդպես էլ մնաց 2000-ականների ռաբիս նորաձևության տակ». Այս վերնագրմամբ նյութով երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը կրկին հայտնվել է քննադատությունների կենտրոնում:

 

Վերջին տարիներին Սյուզիի անունը հաճախ է ասեկոսեների կենտրոնում լինում, թե ո՞ւմ է ձեռնտու նրան անըդհատ փնովելն ու առհասարակ անձամբ երգչուհին ի՞նչ վերաբերմունք ունի այդ խոսակցությունների վերաբերյալ, Life.panorama.am-ի հետ զրույցում Սյուզի Մելիքյանը այսպես արտահայտվեց.

 

«Ես չեմ ուզում շարունակություն տալ տարածված նյութին, քանի որ մոտավորապես գիտեմ, թե ով է պատվիրատուն: Ավելին' գիտեմ նաեւ, որ պատվիրատուն հագուստի ոլորտից է»:

 

Նշենք, որ երգչուհին հրաժարվեց իր կասկածների շուրջ բացահայտումներ անել:

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան