Սոնե Սիլվերն ու ընտրյալը՝ Արսենը, հոկտեմբերի 1-ից այր ու կին են. զույգը պսակադրվել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ավանդական խնջույքի փոխարեն հարազատների հետ բացօթյա հավաքույթ են արել.«Որոշեցինք տարբերվել: Ռեստորանային խնջույք չէինք ցանկանում, առավոտյան էլ ավանդական զուռնա-դհոլի արարողություն չենք ունեցել։ Ավելի կարեւորում եմ պսակադրությունն ու հարսի զգեստը։ Թեեւ իմ զգեստների մեծ մասը մայրիկիս նորաձեւության սրահում են կարում, նա խորհուրդ տվեց պատրաստի ճերմակ զգեստ հագնել, բայց, իհարկե, ձեւափոխեցինք, որ իմ սրտով լինի»,-BRAVO.am-ին պատմել է օրերս մեղրամսից վերադարձած երգչուհին։

 

Նրա համար հարսանիքի ամենատպավորիչ պահը եկեղեցական ծեսն էր.«Երբեւէ չէի պատկերացնի, որ միմյանց խոստում տալն այդչափ հուզիչ կլինի, անգամ չէի կարողանում հույզերս թաքցնել»։

 

Նորապսակները հարսանիքի հաջորդ օրը մեկնել են ճամփորդության Արաբական Էմիրություններ, այնուհետեւ Եվրոպա՝ Պրահա, Ստրասբուրգ եւ Փարիզ.«Ֆրանսիայի մայրաքաղաքն իսկապես սիրո քաղաք է, չեմ կարող համեմատել մյուսների հետ, կարծում եմ՝ Փարիզում ունեցած ապրումներս ոչ մի քաղաքում չեմ ունենա, իսկապես մեղրամիսը վայելելու վայր է»։

 

 

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում