Գեղեցիկ կուրծքը դա միայն կանացիության ու մայրոթյան խորհրդանիշը չէ: Այն պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի, որպեսզի կարողանաք պահպանել դրա գեղեցկությունը, ինչն այնքան էլ հեշտ չէ:
Եթե ցանկանում եք պահպանել այն, ինչ ունեցել եք երիտասարդ տարիքում, ապա հետևեք այս խորհուրդներին:
 
Խորհուրդ 1.Կատարեք հատուկ կրծքերի համար նախատեսված վարժություններ և կիրառեք սնուցող դիմակներ: Օղակաձև շարժումներով մերսեք կուրծքը: 10 պտույտ դեպի աջ, նույնքան էլ՝ ձախ:
 
Խորհուրդ 2. Որպեսզի կրծքի մաշկը մնա ձիգ, անհրաժեշտ է կիրառել բոլոր այն խնամքի միջոցները, որոնք օգտագործում եք դեմքի և վզի հատվածի մաշկը խնամելիս:  
 
Խորհուրդ 3. Անչափ կարևոր է նաև ճիշտ ընտրված ներքնազգեստը: Այն գնելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք ոչ թե արտաքին տեսքին, այլ նրան, թե արդյոք հարմարավետ է: Այն չպետք է սեղմի և անհարմարություն պատճառի ձեզ: