Ներկայացնում ենք խորհուրդ, որոնք Ձեր օրգանիզմին առողջություն, իսկ արտաքինին՝ գեղեցկություն կպարգևեն:

Խորհուրդ 1.Առավոտյան անոթի վիճակում մեկ ճաշի գդալ կտավատի սերմ կերեք, և մեկ բաժակ գոլ ջուր խմեք: Սա հիանալիորեն մաքրում է օրգանիզմը: Ձեր մաշկն ավելի փափուկ և հարթ կդառնա: Զգուշացում. կտավատի սերմերը չի կարելի օգտագործել, եթե օրգանիզմում քարեր ունեք:

Խորհուրդ 2. Ամեն օր եփած բազուկ օգտագործեք, այն հիանալիորեն մաքրում է արյունը:

Խորհուրդ 3. Ամեն օր, քնելուց մեկ ժամ առաջ դեմքին գլիցերինի և Վիտամին E-ի խառնուրդ քսեք: Այն հիանալիորեն "մաքրում" է կնճիռները դեմքից: Արդյունավետ է հատկապես աչքերը շրջապատող հատվածի կնճիռների դեպքում: 30 գրամ գլիցերինին խառնեք վիտամին E-ի 10 դեղապատիճի միջուկը:

Խորհուրդ 4. Ամեն օր 50 գրամ ընկույզ կերեք: Մազերն ու եղունգներն իսկույն կփոխվեն:

Խորհուրդ 5. Երկու շաբաթը մեկ անգամ մազերին դիմակ դրեք՝ փոշի մանանեխի և որևէ բուսական յուղի խառնուրդից: Մեկ ամիս անց Դուք չեք ճանաչի Ձեր հարուստ ու խիտ մազերը:

Խորհորդ 6. Ձիթապտղի յուղին մի քանի կաթիլ անանուխի յուղ ավելացրեք և ամեն գիշեր քսեք ոտքի թաթերին, վրայից բնական հյուսվածքից գուլպաներ հագեք: Դրանք անասելի փափուկ և խնամված տեսք կստանան:

Խորհուրդ 7. Ամեն անգամ մազերը լվանալուց հետո ողողեք դրանք ջրով, որի մեջ մի քանի կաթիլ մենթոլի յուղ է կաթեցված: Սա արդյունավետ է թեփի դեպքում: