Դիանա Գրիգորյանը դարձյալ հեռուստաէկրաններին է: Դերասանուհին 5-ամսյա դադարից հետո նկարահանվում է «USArmenia»-ի «Մեղրամիս» սերիալում: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է նոր կերպարից, քննադատություններից, նաեւ թե ինչպես է հաղթահարում հիասթափությունները եւ ինչի մասին է երազում:

 

Միշտ դրական կերպարներ եմ  մարմնավորել, այս մեկն էլ բացառություն չէ, բայց սիրով կհամաձայնեմ նաեւ բացասական դեր խաղալ: Հերոսուհիս՝ Լյուսին, Լոնդոնում ուսանողուհի է:

 

 

Նախորդ սերիալից հետո մոտ 5 ամիս դադարի շրջան էր: Այդ ընթացքում հանգստանում էի: Ճիշտն ասած, պետք էլ չի, որ դերասանն անդադար լինի էկրանին:

 

Սերիալում դերասանը գրեթե ժամանակ չունի կերպարի վրա աշխատելու: Ամեն ինչ շատ արագ է արվում: Դա է սերիալի ռիթմը: Համենայն դեպս, մեզ մոտ այդպես է: Իսկ թատրոնում այլ է. փորձերի արդյունքում կերպարդ առավելագույնս «եփվում է»:

 

Լավ է, որ դերասանը զբաղված է թե՛ սերիալներում, թե՛ թատրոնում: Ուրիշ հարց է` որքան որակով կներկայանա: Մյուս կողմից էլ ամեն երկրորդն, ով հայտնվում է էկրանին, իրեն դերասան է անվանում: Հենց այդ պատճառով շատ ժամանակ ամաչում ես ասել, որ դերասանուհի ես: Հիմա գրեթե բոլորն են այդպես կոչում իրենց:

 

 

 

Դիանա Գրիգորյանը

 

 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում