Մոսկվայում բնակվող Եվա Ռիվասը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` դրան կից գրելով.
«Ես հասկացել եմ, թե ինչու են իմ բոլոր տղամարդիկ խանդում ինձ և փորձում են նրա հետ կռվել: Նրանք ատում են, որ ինձ համար միշտ ավելի կարևորը եղել է նա, քան նրանք, նրանք գիտեն, որ եթե այրվի այն տունը, որտեղ կլինեն իմ տղամարդիկ ու նա և հնարավորություն լինի փրկել միայն մեկին, ես կփրկեմ միայն նրան: Երբ «Ամպերում» գողացան իմ IPhone, ես տխրել էի, իսկ նա գնաց անծանոթ մի սեղանից վերցրեց հեռախոսս, բերեց ու ասաց. «Ես գտա քո հեռախոսը», գրկեց և գնաց պարելու: Այդ ամենից հետո ես չէի կարող տխրել»: