Աննա Հարությունյան

Ծնվել է 1989թ. հունվարի 16-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Յ.Լեպսիուսի անվան դպրոցը: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական բաժնում: 2008թ-ից աշխատում է Երևանի Ա.Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում` որպես դերասանուհի: Հանդես է եկել նաև անտերպրիզաներով տարբեր թատրոններում: Հանդես է եկել նաև ֆիլմերում ու սերիալներում:

 

«Հիմա լիովին երջանիկ եմ, որովհետեւ ամբողջովին հետաքրքրված եմ արվեստի հետ կապ չունեցող, բայց եւ արվեստի հասնող մի զբաղմունքով, որն է` մարմնի նիհարեցումը, կորեկցիան եւ ցելյուլիտից ազատումը:Սիրում եմ, երբ շուրջս տեսնում եմ գեղեցիկ ու սլացիկ մարմնով կանանց»:

«Հաճախ եմ մենակ մնում: Բծախնդիր եմ. բոլոր իրերը պետք է լինեն իմ դրած տեղում: Մի քիչ սեփականատեր եմ»:

«Ուզենք, թե ոչ, սերիալները սերունդ են կրթում, կուզեի, որ դերասանները հետեւեն իրենց խոսքին եւ տեսքին: Ամիսներ շարունակ նույն դերով ներկայանալիս սպառվելու խնդիր կա, այստեղ օգնության է գալիս թատրոնը, որտեղից «գողանում» ու սերիալի դերիդ տալիս ես նոր տրամադրություն ու գույներ»:

«Ոչ մի բան անիրականանալի չէ, օրինակ` ես չունեի ավտոմեքենա, այսօր ունեմ, որովհետեւ մեծ ցանկություն ունեի»:

«Դերասանությունը կյանքի փորձն է. քո սեփական փորձով ես խաղում: Օրինակ, երեք տարի առաջ մի ներկայացման մեջ հասուն կնոջ կերպար պետք է խաղայի, բայց այդ ժամանակ ես կին չէի, 19-ը տարեկան աղջիկ էի ու հասկանում էի, որ մեծ տարիքում կկարողանամ խաղալ այդ դերը»:

Картинки по запросу աննա հարությունյան

«Հայտնի դառնալուց հետո ավելի մեծ ցանկություն ունեմ ավելի լավ խաղալ ներկայացումներում, ավելի զարգանալ ու ինքնակրթվել: Սերիալը մի փուլ է, որ պետք է հաղթահարենք ու գնանք դեպի առաջ»:

Картинки по запросу աննա հարությունյան

«Դերասանուհու երեք ամենակարևոր հատկանիշներն են աշխատասիրությունը, ձգտումը դեպի կատարելություն, ինչպես նաև, առհասարակ դերասանի համար, ազնվությունն իր կատարած գործի հանդեպ»:

«Բառերով դժվարանում եմ արտահայտել տղամարդու և կնոջ միջև եղած սերը…այս թեմայի շուրջ սիրում եմ լռել»: