X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի' Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ ժյուրիի անդամների պահվածքին, գրել է.

 

«Արվեստն ու շոուն դրանք միմյանց հետ սերտորեն կապված երևույթներ են։
Իսկ տգիտությունը, ինտելեկտի պակասությունն ու ցինիզմը դրանք առհասարակ արվեստից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են։ Շատ եմ ցավում , որ իմ կողմից շատ սիրելի Շանթ հեռուստաընկերության եթերը , որի միջոցով գյուղից եկած ինձ նման երիտասարդներին ժամանակին մեծ ճանապարհ է հարթել այսօր ապականել են «շոու» բառի տակ և հանրությանը կերակրում են համաշխարհային նախագիծը թերարժեք մտածողության, թիթեռի կյանք ունեցող, քստմնելի ու էժանագին իբրև «ռեյտինգ» ապահովող միջոցներով։

 

ԱՓՍՈՍ ..... ՑԱՎՈՒՄ ԵՄ ԲԱՅՑ ՍԱ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։


Հ.Գ.

Գիտեմ, որ սրանից որոշ լածիրակներ առիթը բաց չեն թողնի և ինձ Շանթում պատերի տակ դավաճան են անվանելու,բայց, ինչպես ասում է ժողովրդավարական ասույթը' Գնա նրա մոտ, ով քեզ գվազանում է, այլ ոչ նրա ով անուշահոտ օճառը ձեռքին շուրջդ պտտվում և քեզ կեղեքում»: