Երգչուհի Սոնա Շահգելդյանը չի մասնակցել Լոս Անջելեսում տեղի ունեցած «PanArmenian Entertainment Awards 2016»-ին: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջոցառմանը կազմակերպիչները նրան ինչ-ինչ պատճառներով չեն հրավիրել: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ դա իրեն քիչ է հուզում:
«Այնպես չէ, որ ամեն օր այդ մրցանակաբաշխությունների մասին եմ մտածում: Ավելի կարեւոր բաներ կան իմ կյանքում: Քանի որ շատ զբաղված եմ իմ աշխատանքներով, իմ բալիկով շատ բաների այլ կերպ եմ նայում»,- ասաց նա:
Սոնան հասկանում է, որ խտրական վերաբերմունքն ինչ-որ պատճառներ ունի, սակայն դրանց վրա չի կենտրոնանում:
«Պատճառը երեւի նրանք կիմանան: Ես շատ մրցանակներ ունեմ դեռ մանկուց, դրա կարիքը չունեմ: Նշեմ, որ միայն ես չեմ, որ չեմ մասնակցել, այլ նաեւ շատ ու շատ երգիչներ, իսկական ձայն ունեցող լավ երգիչներ: Երեւի ոմանց համար մրցակից եմ, որ այդպես են անում, ու էլի շատ պատճառներ կան, չեմ ուզում շատ խոսել դրա մասին: Ես կարեւորը կարծում եմ՝ երգարվեստում իմ տեղն ու հարգանքն ունեմ: Մեծ ճանապարհ եմ անցել, մտածելու բան չունեմ, թող իրենք մտածեն»,- ասաց նա:
Մանրամասները՝ Armtimes.com-ում: