Հետազոտությունը ցույց է տվել, որ աշխարհում սեքսի համար կարեւոր շատ բաներ կան։ Ներկայացնում ենք դրանցից հինգը։ 

1. Հակումը

Պատասխանողների 61,9 տոկոսի համար ֆիզիկական գրավչությունն անհամեմատ ավելի կարեւոր է, քան առնանդամի չափերը: Եթե դու տղամարդու նկատմամբ ոչ մի հակում չունես, ավելի լավ է միասին հեռուստացույց դիտեք: 

2. Փորձառությունը

Պարզվել է, որ 69,1 տոկոսի համար սեռական փորձառությունն ավելի կարեւոր է: Իհարկե, այն էական դեր է խաղում, չնայած որոշ բաներ կարող ես արագ սովորել, իսկ փորձի պակասը փոխհատուցել զուգընկերոջը լսելու եւ հասկանալու կարողությամբ: 

3. Ստեղծագործական մոտեցումը

Հարցվածների 71,9 տոկոսի համար անկողնում ստեղծագործական մոտեցումն անհամեմատ ավելի կարեւոր է, քան չափը: Որովհետեւ սեքսը ստեղծագործական մոտեցում դրսեւորելու, տարբեր դիրքերով փորձարկումներ անելու, սեռական ֆետիշները եւ գաղտնի ցանկությունները հետազոտելու իդեալական հնարավորություն է: 

4. Կապվածությունը

Պարզվել է, որ 76,6 տոկոսի համար սեռական բավարարվածության գրավականը զուգընկերների միջեւ կապվածությունն է: Բարդ է դա խոսքով նկարագրելը, բայց եթե ձեր միջեւ կապ չկա, սեքսն ընդամենը առօրյա մարմնամարզություն է դառնում: 

5. Շփումը

 77,6 տոկոսի համար գլխավորը իրար հետ շփվելու կարողությունն է: Եվ դա զարմանալի չէ:   Առանց վստահելի շփման, ուղղակի անհնար է բավարարել զուգընկերոջը, որովհետեւ դու ուղղակի չգիտես, թե նա ինչ է ուզում: Փորձերի եւ սխալների մեթոդով սեքսն այն զբաղմունքը չէ, որի վրա արժենար ժամանակ ծախսել: