Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիները և եվրոպացիները սեքսով հետաքրքրվում են հատկապես ամռան սկզբին, ինչպես նաև դեկտեմբերին և հունվարին: Հետազոտողները վերլուծել են կարևոր բառերը, որոնք մարդիկ գրել են Google որոնման համակարագում` տարիների ընթացքում: Նրանք բացահայտել են, որ այնպիսի բանալի բառերի որոնումը` ինչպիսիք են՝ «հանդիպում», «անբարոյականներ» և «պոռնոգրաֆիա», գագաթնակետին է հասել հունիս-հուլիսին և կրկին վերելք է ապրել ձմռանը: Այդ մասին գրում է denis-balin-ը:

Հետազոտողները դեռևս չեն ընդգծում, թե ինչի հետ է կապված սեքսուալության երկու գագաթնակետի ի հայտ գալը: Երեխաների ծննդյան հետ կապված նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ ամռան վերջին և աշնան սկզբին ավելի շատ երեխաներ են ծնվում: