style.news.am-ը գրում է.

 

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների անունների շուրջ ժամանակ առ ժամանակ տարբեր խոսակցություններ են հյուսվում: Նրանց կամ ամուսնացնում են, կամ բաժանում, կամ նոր սիրավեպ վերագրում, կամ ավելի դաժան բաներ են մտածում:

 

Այսպես օրինակ՝ րոպեներ առաջ մոդել եւ դերասանուհի Շուշան Երիցյանի երկրպագուներն անհանգստացած նամակներ էին գրում մեզ: Բանն այն է, որ լուրեր են տարածվել, թե իբր դերասանուհին ավտովթարի է ենթարկվել:

 

Շուշանի որպիսությունը պարզելու եւ երկրպագուների հարցերին պատասխանելու նպատակով՝ կապ հաստատեցինք մոդելի հետ.

 

«Ինքս էլ զարմացած եմ այս լուրից: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց են նման խոսակցություններ տարածվում: Շնորհակալություն եմ հայտնում, որ անհանգստանում եք, բայց ուզում եմ ասել, որ դրա կարիքը չկա, ինձ հետ ամեն ինչ լավ է, իսկ այդ խոսակցությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,-նշեց նա:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում