«Դու այնպիսին ես, ինչպես իմ նախկին տղամարդը»

Համար 1 արգելված խոսքն է: Երբեք, ոչ մի իրավիճակում մի արեք նման համեմատություն: Դա ոչ միայն վիրավորում է ինքնասիրությունը, այլ առհասարակ ցեխ է շպրտում նրա վրա: Բաժանման համար ամենաուղիղ ճանապարհն այն է, երբ սկսում եք համեմատել անցյալը ներկայի հետ: Առավել ևս, եթե համամետալիս նշում եք նախկինի միայն լավ հատկանիշները: Այդ դեպքում ձեր տղամարդն ավելի է խորն է վիրավորվում, գիտակցելով, որ իր նախորդը ձեզ համար իրենից լավ էր: Իսկ եթե համեմատելիս նմանեցնում եք նրան նախկինի վատ հատկանիշների հետ, դա նույնպես վիրավորական է և ոչնչով չի լավացնի ձեր հարաբերությունները:

«Քո մայրը լավ չի պատրաստում»

Արգելված խոսք է: Նույնիսկ եթե նրա մայրը աշխարհի ամենավատ ճաշերն է պատրաստում, ցույց տվեք միայն հիացմունք և ուրախություն:

«Ընկերդ այնպիսի լավ մեքենա ունի»

Համար 1 արձագանքը. «Նա ինձ անհաջողակ է համարում. իմ մեքենան ավելի վատն է»: Համար 2 արձագանք. «Սիրահարվել է ընկերոջս»: Արձագանք 3. «Դե թող գնա նրա մոտ»:  Սա՞ էին ուզում:

«Ուզում եմ նմանվել ընկերուհուս»

Հնարավոր է՝ ձեր խոսքերից հետո նա ուրիշ ձևով կսկսի նայել ձեր ընկերուհուն, ում ուզում եք նմանվել: Եթե գովեստի խոսքեր հնչեցնեք այլ կնոջ հասցեին, գուցե ձեր տղամարդն էլ սկսի ուշադրության դարձնել այդ կնոջ որակներին և գուցե նրան էլ այդ կինը սկսի դուր գալ:

«Շատ քիչ գումար ես վաստակում»

Պետք չէ տղամարդու մոտ անլիարժեքության բարդույթ առաջացնել: Նա վաստակում է այնքան, ինչքան կարող է: Եթե ձեզ չի բավականեցնում, մնացածը դուք վաստակեք: Քիչ վաստակի մասին ձեր խոսքերով (եթե տղամարդը ծույլ չէ և կյանքը բազմոցին պառկած չի անցկացնում) տղամարդուն մղում եք հանցագործության: