Սեքսը մարդկային բնական կարիք է: Դրանից հրաժարվելը կամ երկար ժամանակ դրանով չզբաղվելը վատ ազդեցություն է ունենում առողջության վրա։ Այս մասին գրում է Likar.info-ն:
Սկսենք նրանից, որ մարդու օրգանիզմը բնության ամենաբարդ մեխանիզմներից մեկն է ոչ միայն ֆիզիկական առումով, բացառիկ է նաև «բնության գլուխգործոցի» հոգեբանությունը: Բացի դրանից, սեռական կառուցվածքը, դաստիարակությունը, արժեքները և մի շարք այլ գործոններ ամեն մարդու յուրօրինակ են դարձնում:
Ահա թե ինչու, բոլորին չի կարելի մեկ արշինով չափել: Չնայած նշված տարբերություններին՝ մարդիկ որոշ նմանություններ ունեն, օրինակ՝ գրեթե բոլորի մոտ սեռական բավարարվածության երկարատև բացակայության դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ:
Պնդել, թե սեռական հարաբերությունները տղամարդուն ավելի շատ են անհրաժեշտ, քան կնոջը, ճիշտ չէ: Այս սխալ կարծիքը կարող է հոգեբանական, ընտանեկան, հոգևոր, մշակութային դաստիարակության հետևանք լինել, սակայն ֆիզիոլոգիայի հետ դա ոչ մի կապ չունի:
Հոգեկան և ֆիզիկական առողջության համար սեռական հարաբերություններն անհրաժեշտ են և՛ տղամարդուն, և՛ կնոջը հավասարապես, և թե ինչ հաճախականությամբ «զբաղվել» այս օգտակար գործով, ամեն օրգանիզմ ինքն է «որոշում»: Դա կախված է մարդու առանձնահատկություններից՝ սեռական կառուցվածքից, խառնվածքից և այլն:
Եթե մարդն ինչ-ինչ պատճառներով պարբերաբար սեռական հարաբերություն չի ունենում կամ ընդհանրապես դրանով չի զբաղվում, ցավոք, դա հանգեցնում է լուրջ առողջական խնդիրների: Սա գիտականորեն ապացուցված փաստ է։
Սեռական հարաբերություններից երկարաժամկետ հրաժարվելը կանանց մոտ առաջացնում է լուրջ գինեկոլոգիական հիվանդություններ: Դրանց պատճառն այն է, որ սեռական գրգռվածության ժամանակ արյունը հոսում է դեպի սեռական օրգաններ, իսկ սեռական գրգռվածության բացակայության ժամանակ արյունը հավաքվում է փոքր կոնքում:
Բացի դրանից, սեքսի բացակայությունը հաճախ կանանց մոտ ցավոտ դաշտանի պատճառ է դառնում, և ոչ մի դեղորայք չի օգնում հաղթահարել այդ ցավը:
Խնդիրներ են առաջանում նաև իմունային համակարգի հետ կապված: Ֆիզիոլոգներն արդեն վաղուց են ապացուցել, որ այն մարդկանց մոտ, ում սեռական կյանքը կարգավորված է, իմունային համակարգը 30 %-ով ավելի բարձր է, քանի որ սեքսը կարգավորում է արյան ճնշումը, օգնում է արյունատար անոթների տոնուսին, հանդիսանում է կաթվածի և ինֆարկտի անփոխարինելի կանխարգելիչ միջոց:
Մեկ այլ խնդիր է հանդիսանում ավելորդ քաշը: Շատ կանայք փորձում են էնդորֆինի (սեռական հարաբերության ժամանակ արտազատվող երջանկության հորմոն) պակասը սննդով լրացնել: Հետևաբար, պահանջված հաճույքը ստանալով, կանայք շատ արագ ավելորդ քաշ են հավաքում: Ոմանք էլ ավելի վատ տարբերակ են գտնում՝ ալկոհոլը, որի հետևանքներն ավելի վատ են, քան ավելորդ քաշինը:
Մեկ այլ հետևանք էլ հանդիսանում է հորմոնալ խանգարումը, որի ընթացքում տղամարդկային հորմոնները գերազանցում են կանացի հորմոններին: Արդյունքը լինում է այն, որ նկատելիորեն վատանում է մաշկի վիճակը, առաջանում են վաղաժամ կնճիռներ, անցանկալի մազեր, փոքր բծիկներ: Իսկ կոլլագենի (սեքսը խթանում է դրա առաջացմանը) պակասից մաշկն ավելի վաղ է ծերանում, կորցնում է առաձգականությունը:
Հոգեբանական տեսանկյունից՝ կնոջ մոտ անկանոն սեռական կյանքն ընկճախտի, վատ տրամադրության, գրգռվածության պատճառ է հանդիսանում, իսկ սեռական բավարարվածությանը չեն կարող փոխարինել ո՛չ բիոհավելումները, ո՛չ հոգեբանական սեանսները:
Տղամարդկանց մոտ սեքսից հրաժարվելն առաջացնում է էրեկցիայի խանգարումներ, վաղաժամ սերմնաժայթքում, պրոստատիտի առաջացման վտանգ։ Ինչքան մեծ է տղամարդու տարիքը, այնքան մեծ վտանգ է իրենց ներկայացնում սեքսից հրաժարվելը: Բացի դրանից, տարիքով տղամարդուն վերականգնման համար ավելի երկար ժամանակ, հնարավոր է նաև մասնագիտացված սեքսոպաթոլոգի օգնություն է անհրաժեշտ:
Ինչպես և կանայք, տղամարդիկ էլ կարող են լուրջ հոգեբանական խնդիրներ ունենալ սեռական կյանքից երկարատև հրաժարվելու արդյունքում: Նրանք ավելի դյուրագրգիռ, ագրեսիվ են դառնում, ի հայտ է գալիս ընկճախտ:
Միջին տարիքի ճգնաժամի հետ համընկնելու դեպքում վտանգն ավելի է մեծանում։
Հորմոնալ խանգարումները կարող են հանգեցնել ոչ միայն ավելորդ կիլոգրամների կուտակման և մաշկային խնդիրների: Հորմոնների ավելցուկն ավելի վատ ազդեցություն է ունենում տղամարդկանց հոգեբանության վրա. կարող են առաջանալ կպչուն մտքեր, տարբեր մոլուցքներ, անձի պառակտում:
Երբեմն սեռական կյանքից երկարատև հրաժարվելը կարող է հանգեցնել սեռական կողմնորոշման փոփոխության: Կնոջ հետ սեռական հարաբերության անհնարինությունը որոշ տղամարդկանց մոտ հանգեցնում է նրան, որ իրենց սեռի ներկայացուցիչներին սկսում են ընկալել որպես սեռական օբյեկտի:
Թե ինչ հաճախականությամբ է պետք սեքսով զբաղվել, միանշանակ չի կարելի պատասխանել: Չնայած որ սեռական էներգիան հանդիսանում է մարդկային էներգիայի ամենաուժեղ տեսակը, սեռական կյանքի պարբերականությունը խիստ անհատական է:
Վստահեք ձեր օրգանիզմին, կողմնորոշվեք ըստ նրա պահանջմունքի և ոչ մի դեպքում հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերությունները մի դարձրեք պարտադիր առողջական ընթացակարգ: Բայց և մի մոռացեք, որ սեռական էներգիան, ելք չգտնելով, ներսից կսկսի քայքայել օրգանիզմը: