Ամալ և Ջորջ Քլունիները վերջերս ձեռք են բերել շքեղ բնակարան Նյու-Յորքի կենտրոնում՝ One Hundred East Fifty Third Street բնակելի տանը։ Չնայած զույգը նոր բնակարան կարող է տեղափոխվել 2017թ․ ոչ շուտ, բայց համացանցում հայտնվել են տան լուսանկարները։

 

Քլունիները 315 քառակուսի մետրի համար վճարել են 65 միլիոն ԱՄՆ դոլար։ One Hundred East Fifty Third Street բնակելի տունը գտնվում է ՄԱԿ գրասենյակի և Կոլումբիայի համալսարանի անմիջական հարևանությամբ։

 

Ինչպես հայտնի է Ամալն աշխատում է միջազգային կազմակերպությունում՝ որպես մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար և դասավանդում է համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։