Ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանին մարդիկ հաճախ ասոցացնում են բաց զգեստների, անվերջ սելֆիների ու սկանդալների հետ, որոնց նպատակն է ուշադրություն հրավիրել իր ու ընտանիքի վրա։

 

Իրոք, Քանյե Ուեսթի կինը ամեն օր ցույց է տալիս, որ հենց այդ ամենի վրա է ծախսում իր ժամանակի մեծ մասը։ Սակայն սա ամենը չէ, Քիմ Քարդաշյանը կատարում է նաև անշահախնդիր գործողություններ ու բարեգործություններ։

 

Արևմտյան լրատվամիջոցներն առանձնացրել են առնվազն 12 բարի գործեր, որ կատարել է Քիմը։

 

1. Վաղուց և պարբերաբար զբաղվում է բարեգործությամբ։

 

2. Հրաժարվեց դստեր համար նվերներից՝ հօգուտ հիվանդ երեխաների։

 

3. Աջակցում է հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։

 

4. Նպաստել է գենդերային բանավեճերին։

 

5. Հանդես է եկել տրանսգենդերների պաշտպանությամբ։

 

6. Քրիս Համֆրիսի հետ բաժանվելուց հետո կատարել է հսկայական նվիրատվություն։

 

7. Իրականացրել է ծանր հիվանդ երկրպագուի երազանքն ու հանդիպել նրան։

 

8. Եղել է բարեգործական հիմնադրամների վստահորդ՝ 2015թ․-ին լինելով կամավոր Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում։

 

9. Մեկնել է Նոր Օռլեան՝ շնորհավորելու իր երկրպագուի 21-ամյակը։

 

10. 2013թ․-ին կազմակերպել է CharityKim մեծ վաճառք, որից ստացված գումարներն ուղղվել են բարեգործությանը։

 

11. Նվիրաբերել է ավելիքան 1000 զույգ կոշիկ։

 

12. Կազմակերպել է մեծ տոն իր հետևորդների համար՝ ամենաակտիվներին հրավիրելով ճաշի։