Հնդիկ աստղաբանները համարում են, որ շաբաթվա յուրաքանչյուր օրվան համապատասխանում է Արևային համակագի հստակ մոլորակ, որը ունի հստակ գույն և անհատական գծեր:

 

Այստեղից և օրինաչափություն'եթե ցանկանում եք, որպեսզի ձեր օրն անցի առավելագույնս արդյունավետ և հաջող, ընտրեք այն երանգի հագուստ, որը հովանավորում է այդ օրվա երկնային լուսատուն:

 

Երկուշաբթի

Շաբաթվա առաջին օրը Լուսնի հովանավարության տակ է: Եթե ցանկանում եք, որպեսզի հաջողությունը ձեզ ուղեկցի բոլոր գործերում, կրեք բաց գույնի, չեզոք երանգների հագուստ՝ բաց դեղին, բաց դարչնագույն, արծաթագույն, ճերմակ:

 

Երեքշաբթի

Այս օրը Մարսի հովանավորության տակ է: Ինչպես հայտնի է, նրա մակերեսը կարմրավուն գույնի է, այստեղից էլ կանոն, որ այդ օրն ավելի լավ է կրել կարմիր, շագանակագույն, ազնվամորագույն և վարդագույն հագուստ:

 

 

Չորեքշաբթի

Դեռ շատ վաղ ժամակներից Մերկուրին համարվում է գիտությունների հովանավորը, այդ իսկ պատճառով կրթական և վարպատության դասեր ավելի լավ է կազմակերպել հենց այդ օրը: Իսկ տեղեկությունն ավելի լավ ընկալելու համար այդ օրը կրեք կանաչ, դեղին և մոխրագույն:

 

Հինգշաբթի

Հինգշաբթին Յուպիտերի հովանավորության տակ է, ինչը նշանակում է, որ ավելի լավ է կրել ազնվամորու գույնի, կապույտ և մանուշակագույն հագուստ: Բացի այդ, արժե նշել, որ հենց հինգշաբթին է համարվում առավել նպաստավոր նոր նախաձեռնություններ սկսելու համար:

 

Ուրբաթ

Արևային համակարգի ամենատաք մոլորակը Վեներան է, հենց այս մոլորակի հովանավորության տակ է գտնվում շաբաթվա 5-րդ օրը: Ուրբաթ օրն ավելի լավ է նախապատվությունը տալ արծաթագույն, երկնագույն, փիրուզագույն, վարդագույն և կարմիր գույներին:

600x580

Շաբաթ

Մոռացեք վառ գույների մասին, շաբաթ օրն ավելի լավ է հագնել մուգ գույնի հագուստ, օրինակ՝ մուգ կապույտ, մուգ մոխրագույն և սև: Եվ սա այն պատճառով, որ այդ օրը Սատուրնի հովանավորության տակ է, իսկ այս մոլորակը ամենածանր և դանդաղ մոլորակն է, որը չի սիրում է գույների փոթորիկ:

600x580

Կիրակի

Վեդայական աստղաբանության մեջ կիրակին համարվում է շաբաթվա առաջին օրը: Այն Արևի հովանավորության տակ է, ինչը նշանակում է, որ այդ օրը նախապատվությունը տվեք վառ երանգների հագուստին և աքսեսուարներին՝ սպիտակին, ոսկեգույնին, նարնջագույնին և դեղինին: