Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ տղմարդկանց խռմփոցը ազդեցություն է թողնում սեռական ակտի տևողության վրա։

Ինչպես հաղորդում է Ruposters-ը, նոր հետազոտությանը մասնակցել են 20-ից 45 տարեկան տղամարդիկ։

Կամավորներն անկեղծ խոսել են զուգընկերուհու ինտիմ հարաբերությունների մասին և բժշկական հետազոտության են ենթարկվել։

Պարզվել է, որ քնած ժամանակ խռմփացնող տղամադկանց մոտ էրեկցիան ավելի տևական է եղել։

Մասնագետների խոսքով՝ այս ֆենոմենը կարելի է մեկնաբանել այն փաստով, վատ շնչառության պատճառով տղամարդկանց գլխուղեղի բջիջները, որոնք պատասխանատու են էյակուլյացիայի համար, ավելի ուշ են համապատասխան ազդանշան ստանում։