Խոյ

Խոյերի համար այսօր առաջնային են ընտանեկան և բնակարանային հարցերը, սակայն իրենց միայն դրանց նվիրելը հեշտ չի լինի: Հնարավոր են այնպիսի իրավիճակներ, որոնք կստիպեն պատռվել միանգամից մի քանի ուղղությունների միջև: Կարող եք միաժամանակ պետք գալ ղեկավարությանը, ծնողներին, ընկերներին և կյանքի ուղեկցին: Ձեր մարտավարության վրա կարող է ազդել սովորությունը, ազգակցական պարտքը: Ցանկալի չէ խուսափել խնդիրներից:

 

Ցուլ

Ցուլերը կարող են հայտնվել իրադարձությունների շրջապտույտում, որոնք անհնար կլինի կանգնեցնել: Հրատապ առաջադրանքների լուծումը կարող է ուղեկցվել վեճերով կամ վազվզոցով: Հնարավոր են սուր իրավիճակներ ճանապարհին, դժվար պահեր ծնողների, հարևանների, մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչների հետ շփման ժամանակ: Դիվանագիտությունը միշտ չէ, որ կստացվի, սակայն ցանկալի է խուսափել ավելորդ շտապողականությունից, վեճերից, գրգռվածությունից:

 

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել հապճեպ գործողություններից: Այսօր սխալները կարող են ուղղակիորեն ազդել ձեր ֆինանսական դրության վրա: Անշրջահայաց, անզգույշ քայլերը կարող են հանգեցնել նյութական կոնֆլիկտի, պարտքի գոյացման: Հնարավոր են լարված հարաբերություններ ծնողների և երեխաների հետ: Պաշտպանելով ձեր գաղափարները' չարժե չափից դուրս կտրականություն դրսևորել:

 

Խեցգետին

Այսօր Խեցգետինները չափազանց զգայուն են, իսկ իրավիճակը լի է լարված պահերով: Աճում է աշխատանքային և այլ վեճերի, ինչպես նաև մտերիմների հետ բախումների հավանականությունը: Ցանկալի է վերահսկողության տակ պահել զգացմունքները, այլապես ինքներդ կարող եք որոշ մարդկանց սադրել ձեր դեմ հարձակումների: Արժե խուսափել պոտենցիալ կոնֆլիկտային խոսակցություններից կամ իրավիճակներից կամ արագ դուրս գալ դրանցից:

 

Առյուծ

Առյուծներին սպասվում է անհանգիստ օր: Հնարավոր են խոչընդոտներ գործերում, որոնք դեռ վերջերս զարգանում էին առանց բարդությունների: Կարող է հրատապ միջամտություն պահանջել տնտեսական խնդիրը, ընտանեկան կամ կենցաղային իրավիճակը, հնարավոր է, որ իր մասին հիշեցնի հին ազգակցական կոնֆլիկտը: Բացառված չէ վիճաբանություն, հրատապ խորհրդակցություն աշխատավայրում: Հնարավոր են թյուրիմացություններ' կապված ավտոմեքենայի հետ:

 

Կույս

Կույսերին աստղերը հիշեցնում են, որ անհնարինն անելու փորձը միշտ չէ, որ անհրաժեշտ արդյունքի է բերում, իսկ բարի մտադրությունները կարող են ճիշտ հակառակ էֆեկտը տալ: Իրադարձություններն այսօր անկանխատեսելի են: Մտադրված արդյունքին հասնել կարելի է, բայց մեծ գնով, զգալի ջանքերով: Վտանգ գա ճգնաժամի հետ բախվելու այնտեղ, որտեղ հույս ունեիք աջակցության: Գործը կդժվարացնի շտապողականությունը, զգացմունքային լարվածությունը:

 

Կշեռք

Կշեռքներին այսօր դժվար կլինի ապացուցել իրենց տեսակետը, հիմնավորել ընտրությունը կամ ռազմավարությունը: Նախադրյալներ կան ղեկավարության, ծնողների հետ վեճի համար: Հնարավոր է ագրեսիվ քննադատություն: Կարող են կամակոր լինել պատվիրատուները, քմահաճ' հաճախորդները, այցելուները: Անցանկալի են նախաձեռնությունները, ելույթները, խորհրդատվությունները, հարցազրույցները, հայտարարությունները, ներկայացումները:

 

Կարիճ

Օրվա շիկացած մթնոլորտում Կարիճներն իրենց վատ չեն զգա: Գաղափարների կամ հարաբերությունների ճգնաժամը կարող է մոբիլիզացնել ձեր թաքնված հոգեբանական պաշարները: Կրիտիկական պահին աջակցություն կստանաք: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել արդարության հարցը: Հնարավոր են ընտանեկան և ամուսնական տարաձայնություններ, գաղափարական, իրավական, մշակութային վեճեր, խնդիրներ ճանապարհին, բախումների իշխանությունների հետ:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ անձնական կամ կոլեկտիվ արժեքները կարող են հակասության մեջ մտնել ընտանեկանների հետ, ապագայի ծրագրերը' գոյության, անվտանգության հարցերի հետ: Կարող է ջանքեր պահանջել հետաքրքրությունների կարգավորումը, անձական և ընդհանուր շահի հավասարակշռությունը, բարիքների և ռեսուրսների վերաբաշխումը: Աստղերը խորհուրդ են տալիս անուշադրության չմատնել գործարքների, տարածքների, բիզնեսի անվտանգության հարցերը:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին անհրաժեշտ է ծայրահեղ կառուցողականություն և շփման մեջ զսպվածություն: Շատերը կլինեն ոչ օբյեկտիվ, կողմնակալ, հակված ամեն ինչ չափազանցելու և բեմականացնելու: Եթե ուրիշների արտահայտությունները չափից դուրս սրտամոտ եք ընդունում, արդյունքում կոռեկտ մաղթանքները սխալմամբ կարող եք ընկալել որպես քննադատություն, իսկ հանդիմանությունը' որպես կարիերայի կամ հարաբերությունների ավարտ:

 

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ պահի պահանջների վրա: Չարժե արհամարհել տագնապի ազդանշանները: Լավագույն օրը չէ նոր նախաձեռնությունների, հաջողությունների ցուցադրման համար: Խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել բուժական, կենցաղային, տեխնիկական գործողություններում: Արժե հաշվի առնել ուրիշի բարձր զգացմունքայնությունը, խոցելիությունը, ավելի լավ է առիթներ չստեղծել բախումների, վեճերի, տարաձայնությունների համար:

 

Ձկներ

Այս օրը Ձկների համար ստեղծում է ի սկզբանե բարենպաստ զգացմունքային ֆոն և հույսեր է ներշնչում, սակայն օրվա իրադարձությունները կարող են պլյուսները վերածել մինուսների: Հնարավոր է ստիպված լինեք համակերպվել ինչ-որ նոր բանի, և հարմարվելու գործընթացը կարող է փոքր-ինչ ցավալի լինել: Փոփոխությունները կարող են վերաբերել ծնողական պարտականություններին, սիրային կամ գործնական հարաբերություններին, ստեղծագործական կոնցեպցիային: