Իսկ դուք գիտեի՞ք, որ վաղաժամ մահերի մեծ մասը սրտի կաթվածի հետևանք են։ Սթրեսային իրավիճակնեը և անառողջ սնունդը էլ ավելի են մեծացնում այս հիվանդության հավանականությունը։ Իհարկե, լավագույն տարբերակը առողջ ապրելակերպ վարելն է, սակայն կան նաև ախտանիշներ, որոնք արտահայտվում են կաթվածից մեկ ամիս առաջ և որոնք նկատելու դեպքում դուք պետք է անհապաղ դիմեք բժշկի օգնությանը։

BlogNews –ը մշակել է այդ ախտանիշերի ցանկը, ինչը և Ձեզ ենք ներկայացնում ստորև

  1. Հոգնածություն
    Երբ մազանոթները և երակները նեղանում են, սիրտը շատ ավելի քիչ արյուն է ստանում, քան պետք է ստանար։ Այս պատճառով այն շատ ավելի շատ է աշխատում և դուք մշտապես հոգնածություն էք զգում։
  2. Կարճ շնչառություն
    Երբ սիրտը ավեի քիչ արյուն է ստանում, թոքերը նույնպես տուժում են՝ չկարողանալ բավականաչափ թթվածին ստանալ։ Այս երկու համակարգերը փոխկապակցված են։ Եթե դուք շնչառության հետ խնդիրներ ունեք, ապա հնարավորինս շուտ գնացեք բժշկի։
  3. Թուլություն
    Եթե դուք հանկարծակի թուլություն էք զգում, դա նշանակում է, որ ձեր երակները նեղացել են և չեն թողոնում, որ արյունը բնականոն կերպով շրջանառվի։ Սա նույնպես կարող է փաստել մոտակա ժամանակներում սրտի կաթվածի մասին։
  4. Գլխապտույտ և սառը քրտինք
    Վատ շրջանառությունը նաև վատացնում է ուղեղի աշխատանքը, քանի որ այն չի սնուցվում։ Սա չափազանց վտանգավոր է առողջության համար և ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս ախտանիշը։
  5. Ճնշում կրծքավանդակի շրջանում
    Եթե ձեզ սրտի կաթված է սպասվում և դուք ունեցել էք այս ախտանիշերից որոշները, ապա ամենայն հավանականությամբ դուք տհաճություն էք զգում կրծքավանդակի շրջանում։ Այս անհարմարությունը կվերաճի ցավի և կուժեղանա մինչև կաթվածի պահը։
  6. Գրիպի կամ մրսածության նշաններ
    Եթե դուք ունեք վերոնշյալ սիմպտոմներից թեկուզ մեկը և դա ուղեկցվում է գրիպի կամ մրսածության նշաններով, ապա անհապաղ դիմեք բժշկի, քանի որ դա նույնպես փաստում է սրտի կաթվածի մասին։

Սիմպտոմներից ցանկացածի դեպքում, եթե այն մշտական բնույթ է կրում, անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը և միշտ հիշեք, որ սրտի կաթվածի դեմ պայքարելու լավագույն միջոցը դա կանխելն է։