Այն, որ Ալլա Լևոնյանը երբեք չի փայլել իր ոճով ու նրբագեղությամբ, բոլորս գիտենք: Նա արդեն երկար տարիներ է, ինչ մնացել է գրեթե նույն ոճում և նորաձևությունից հետ մնացածի տպավորություն է թողնում: Եթե նայենք շոու բիզնեսում նրա հասակակիցներին և նրան, պարզ կտեսնենք, որ նա իր տարեկիցներից բավական ծեր է երևում: Նրա հասակակիցներն են Գայանե Ասլամազյանը, Արմինկան, Զարուհի Բաբայանը, Հասմիկ Կարպետյանը: Համեմատության մեջ պարզ երևում է, որ Ալլան իր ոճի ու արտաքին ոչ խնամված տեսքի պատճառով բոլորից մեծ է երևում: Նա իր հնարավորությունների շնորհիվ կարող է և՛ ավելի երիտասարդ, և՛ ավելի նրբագեղ տեսք ունենալ: Նա Հայաստանում և սփյուռքում հայտնի երգչուհի է, բարի կամքի դեսպան, ու իր կարգավիճակը նույնպես պարտավորեցնում է, որ նա համապատասխան նրբագեղ և ներկայանալի տեսք ունենա: Բայց ինչպես տեսնում ենք, Ալլա Լևոնյանի համար ամեն ինչ միևնույն է և նա պատրաստ է ցանկացած տեսքով ներկայանալու համերգի, հաղորդման, կարևոր միջոցառման: Նա աղբ թափելու կոշիկներով, 90-ականներում մնացած անճաշակ հագուստներով, աննկարագրելի տգեղ շարֆերով շրջում է աշխարհով մեկ՝ մոռանալով մի շատ կարևոր առաքելության մասին՝ լինել նրբագեղ և ցանկալի կին:

 

1

823457