Հարսնացուի ծաղկեփունջը միշտ համարվել է հարսանեկան արարողակարգի ամենակարևոր ատրիբուտներից մեկը: Ցանկացած փեսացու ձգտում է ընտրել այնպիսի ծաղկեփունջ, որը հնարավորիս ավելի ներդաշնակ կինի իր երկրորդ կեսի կերպարին:
Պարզվում է, այս հարցում կարող են օգնության գալ կենդանակերպի նշանները: Բանն այն է, որ ամեն մի կենդանակերպի նշան ունի հատուկ գույներ, որոնք այդ նշանին երջանկություն, հաջողություն և սեր են պարգևում:

 


Եթե ձեր ընտրյալը համաստեղությամբ խոյ է, առյուծ կամ աղեղնավոր, ապա նա անշեղորեն ցանականում է լինել ամենալավը: Նման կնոջը պետք է մշտական հաճոյախոսություններ շռայլել: Այդ իսկ պատճառով ձեր երկրորդ կեսին անհրաժեշտ է թագավորական ծաղկեփունջ: Եթե նա համստեղությամբ խոյ է, ծաղկեփնջում անպայման ներառեք վարդեր, մանուշակներ և զանգակածաղիկներ, եթե առյուծ' պիոններ, իսկ եթեաղեղնավոր է' գեղեցիկ մեխակներ: Կոպոզիցիան պետք է պատրաստվի կարմիր, մուգ կարմիր և նարնջագույն գույներով:

 

Եթե ձեր ընտրյալը համաստեղությամբ այծեղջուր է, ցուլ կամ կույս, ապա նա իր էությամբ ինքնուրույն անձնավորություն է: Այս համաստեղության տակ ծնվածների համար նախընտրելի են կակաչներն ու սպիտակ մեխակները, երիցուկի և վարդի փնջերը: Սպիտակ քրիզանտեմները նույնպես նրանց երջանկություն կպարգևեն անձնական կյանքում:

 

Եթե ձեր ընտրյալը համաստեղությամբ խեցգետին է, ձուկ կամ կարիճ, ապա միանշանակ ռոմանտիկ անձնավորություն է: Խեցգետիններին համապատասխանում ենհովտաշուշանները ու լիլիաները, ձկներին' սպիտակ յասամանը, իսկ կաիճներին' քրիզանթեմները:

Ջրհոսները, կշեռքներն ու երկվորյակները առանձանում են բացառիկ կանացիությամբ և հմայքով: Բացի դրանից, նրանք բավական լավատես են: Ջրհոսներին համապատասխանում են նարգիզները, երկվորյակներին' մարգարտածաղիկները, իսկ կշեռքներին' վարդերը և մանուշակները: