Խոյ

Խոյերը ճիշտ կանեն պահպանել ճկուն մարտավարությունը: Նպատակին կարելի է հասնել տարբեր միջոցներով՝ կախված տրամադրությունից, իրադրությունից, ձեր լիազորություններից, հնարավորություններից, գործին ներգրավված մարդկանցից: Ձեր և ուրիշների գործողությունների հիմքում կարող են լինել բարդ հակասական զգացմունքներ: Հնարավոր են թաքուն կամ վատ գիտակցվող շարժառիթներ, օրինակ՝ նախանձ, վրեժխնդրություն: Հնարավոր է խճճվածություն:

Ցուլ

Այսօր շատ Ցուլերի հատուկ է բարձր սենտիմենտալություն, երազկոտության, ռոմանտիկայի հակում: Արժե ժամանակ գտնել ստեղծագործական զբաղմունքի, մտերիմների և սիրելիների հետ շփման համար: Միևնույն ժամանակ, չարժե մոռանալ ընթացիկ գործերի մասին: Ինչ-որ բան կհաջողվի անել ինտուիցիայի կամ դեպքերի հաջող դասավորման շնորհիվ: Առավել մեծ դժվարությունները սպասվում են գլոբալ առաջադրանքը արմատապես լուծելու փորձերում:

Երկվորյակ

Երկվորյակների մոտ կարող են հաճախակի լինել մոլորվածության, կասկածների շրջաններ: Դժվար պահին անզոր կլինի ռացիոնալ մոտեցումը, սակայն պետք կգա բարոյական աջակցություն: Լավագույն օրը չէ նպատակներ ընտրելու համար. կողմնորոշվելուն կխանգարի ձեր և ուրիշի ցանկությունների երկակիությունը, իրադրության ընդհանուր անհստակությունը, նորից կարող եք ներքաշվել հին ինտրիգին: Սակայն իրավիճակը կհուշի հավելյալ հնարավորություններ:

Խեցգետին

Խեցգետինների մոտ այսօր սրված է ինտուիցիան, ունակ կլինեն կանխատեսել դեպքերը: Հնարավոր են երազները մեկնաբանելու հետ կապված խնդիրներ: Սովոր միջավայրից հեռու շփմանը կարող է խանգարել լեզվական պատնեշը: Բարեբախտաբար, սույն հանգամանքը չի անդրադառնա գործերի և անձնական հարաբերությունների վրա՝ չնայած հնարավոր է թյուրըմբռնում ընտանիքի անդամների հետ: Չարժե նամակներ գրել, բանավեճի բռնվել:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում խուսափել նախաձեռնություններից, սերտ շփումներից, ծանոթ տեմպով գործելու փորձից: Օրվա ծրագրերում կարող է շտկումներ մտցնել արտաքին խճճվածությունը կամ ձեր զգացմունքային վիճակը: Խոչընդոտի կարող եք բախվել նույնիսկ այնտեղ, որտեղ սովորաբար արգելքներ չեն լինում: Արդյունքում կարող եք լուրջ հիասթափություն ստանալ, իրավիճակի կամ ձեր հնարավորությունների մասին կեղծ տեսլական ձեռք բերել:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ավելի դիվանագետ լինել, չհրաժարվել ցանկացած կոնֆլիկտի խաղաղ կարգավորումից: Վեճերը, բանակցություններն այսօր ավելի լավ է հետաձգել, քանի որ բաց բանավեճը կարող է դժվար կամ անհնարին լինել: Լավ օր է փոխզիջումների, ռոմանտիկ ժամադրության, որոշման հետաձգման համար: Մտերիմ հարաբերություններում վստահությունը և փոխըմբռնումը պահպանելու համար ավելի լավ է չհիշել նախկին տարաձայնությունները:

Կշեռք

Կշեռքների համար օրն ամենաարդյունավետը չէ, մանավանդ, եթե ձգտում են կոնկրետ արդյունքի հասնել: Կարող է դավաճանել ինքնազգացողությունը, օգնականը, ընդհանուր իրադրությունը: Բարձրանում է ուշացումների հավանականությունը: Կարող է թերություն հայտնաբերվել գործիքներում և այլ կարևոր իրերում: Սակայն աստղերը հուշում են, որ նույնիսկ նման իրավիճակից կարող եք օգուտ քաղել, եթե դրսևորեք ճկունություն և հարմարվեք իրադրությանը:

Կարիճ

Կարիճներին սպասվում է ներդաշնակություն անձնական կյանքում և ոչ վատ արդյունք գործնական ոլորտում: Հնարավոր են ստեղծագործական հաջողություններ, լավ արդյունքներ սպորտում, պարերում: Հաճույք կպատճառեն երաժշտության, գեղանկարչության հետ կապված հետաքրքրությունները: Արժե ընդունել սահմանները, որոնցում այժմ հնարավոր են նվաճումներ: Հնարավոր է ձեզ սահմանափակի ժամանակը, բյուջեն, փորձի պակասը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր բավականին խոցելի են: Բոլորը չէ, իհարկե, որ կցուցադրեն դա բացահայտորեն, սակայն երբեմն նույնիսկ ամենադիմացկուններին դժվար կլինի պահպանել զսպվածությունը, չընկնել գրգռվածության կամ ընկճվածության մեջ: Ձեզ կարող է վիրավորել ամենը, ինչը հիշեցնում է ձեր թուլությունների, չհաղթահարված բարդույթների, երբեմնի անհաջողությունների մասին: Օրը հարմար չէ կարևոր նախաձեռնությունների, հանրային ելույթների համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հավասարակշռություն գտնել զգուշավորության և ակտիվության միջև: Իրավիճակը պահանջում է նուրբ քաղաքականություն, լավ հոտառություն, չափի զգացում: Եթե հմտորեն շրջանցեք ի հայտ եկող թակարդներն ու սահմանափակումները, ձեր սխալներն ու խոցելի կողմերը շրջապատի համար անհայտ կմնան, իսկ արժանիքներն ավելի քան ակնհայտ կդառնան: Չարժե ռիսկի դիմել այնտեղ, որտեղ ձեզանում վստահ չեք կամ նախազգուշացնող ազդանշաններ եք ստանում:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում չմասնակցել անարդար խաղերի, չիջնել վրեժի մակարդակի: Այն ամենը, ինչը ստանաք այդ ճանապարհով, ուրախություն չի պարգևի: Չարժե կուտակել վիրավորանքները: Կարելի է բացասական փորձը և դրա հետ կապված զգացմունքները վերափոխել ինչ-որ օգտակար բանի: Գնումներն ավելի հաջող կլինեն, եթե գիտակցեք դրանց նշանակությունը: Այսօր կարելի է գնել ինչ-որ արտառոց բան՝ գաղտնի իմաստով, հատուկ նշանակությամբ:

Ձկներ

Ձկների համար օրը հատկանշական կլինի, եթե խոսքը ձեր հոգեկան կամ ֆիզիկական առողջության մասին է: Լավ է, եթե ցանկացած հանգամանքում պահպանում եք ոգու թարմությունը, ներքին հավասարակշռությունը, տեսադաշտից չեք կորցնում նպատակակետը: Առավել դժվար է օրվա առաջին կեսը: Երեկոյան տրամադրությունը կլավանա, կվերանան սահմանափակումները, ի հայգ կգա ոգևորություն, կենդանություն կստանան զգացմունքները: