Շուրջ 18 տարի միասին, որից միայն երեքը' որպես ամուսիններ. Օրերս դերասանուհի Նառա Դիլանյանն ու ամուսինը նշել են ամուսնության երեք տարին:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ամուսնու անակնկալի ու իրենց ընտանիքի մասին:

 

«Ճիշտ երեք տարի առաջ՝ հոկտեմբերի 10-ին կայացավ մեր սպասված հարսանիքն ու այդուհետ ամեն հոկտեմբերի 10-ը մեզ համար տոն է, ես եւ ամուսինս փորձում ենք ամեն տարի էլ ավելի հետաքրքիր ու ուրախ անցկացնենք այդ օրը: Այս անգամ ամուսինս ինձ անակնկալ էր արել ու դեպի Դուբայ ուղեւորություն էր նվիրել ամուսնության տարեդարձից մի քանի օր առաջ: Ի դեպ' նշեմ, որ մեր հարսանեկան ճանապարհորդությունը պետք է հենց Դուբայում լիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով մենք այլ վայրում անցկացրինք մեր մեղրամիսը: Դե իսկ տարիներ անց, փաստորեն, Հովոն իր խոսքի տերը եղավ ու մենք մեր ամուսնության տարեդարձը նշեցինք Դուբայում»,- նշեց Նառան:

 

Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց նաեւ, որ ամեն տարի իր ամուսնության տարդարձը նշելիս հարսանեկան որեւէ ատրիբուտով լուսանկարվում է, ի դեպ' այդ ավանդույթն իր հատուկ պատմությունն ունի.

 

«Անկեղծ ասած' երեք տարի առաջ, երբ պետք է հարսի զգեստ ընտրեի ինձ համար, ես այդպես էլ չգտա ճերմակ մի զգեստ, որն ըստ իս ՝ սազեր ինձ, արդյունքում ընտրեցի հարսի զգեստ, բայց ոչ ճերմակ: Այդուհետ որոշում կայացրեցի, որ ամեն տարի մեր հարսանիքի օրը հարսանեկան որեւէ ատրիբուտ եմ կրելու: Այս անգամ մեզ հետ Դուբայ էինք տարել հարսի ճերմակ քող, որով էլ մի քանի գեղեցիկ լուսանկարներ ունեցա: Ի դեպ' մեր գնալու օրը Հովոն հյուրանոցում տեղեկացրել էր, որ մեր ամուսնության երեք ամյակի կապակցությամբ ենք ճանապարհորդում, ու նրանք մեզ համար շատ գեղեցիկ անակնկալ էին մատուցել մեր սենյակում: Շատ հաճելի է, երբ ամուսինդ հոգ է տանում, որպեսզի քեզ կատարյալ երջանիկ կին զգաս, նա անգամ ծովափում ինձ ծաղիկներ նվիրեց, որով կրկին ինձ բազում հաճելի պահեր պարգեւեց: Նշեմ նաեւ, որ անակնկալները այդքանով չէին եզրափակվել, մենք մոլերից մեկում հարս ու փեսա արջուկ խաղալիքներ տեսանք ու ես որոշեցի անպայման գնել դրանցից մեկը, (երկուսը միասին բավականին թանկ արժեին), եւ երբ ես երկար տատանվելուց հետո ի վերջո գնեցի հարսիկ արջուկին, այդ խանութում որոշեցին, որ փեսա արջին ինձ են նվիրելու»,- ժպիտով նկատեց նա:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում