Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում այսօրվա համար լարված աշխատանք ծրագրել: Մինչ երեկո ավելի լավ է լողալ հոսանքի ուղղությամբ: Կարելի է հանգստանալ սերտ համագործակցությունից, եթե այն ձեզ հոգնեցնում է: Շրջապատի հետ կհաջողվի ավելի ազատ ոճով շփվել: Նկատելի փոփոխություններ են սպասվում երեկոյան մոտ: Օրվա երկրորդ կեսին կուժգնանա ընդհանուր տպավորվողականությունը, աշխատանքի համար խթան կարող է հանդիսանալ տրամադրությունը:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում կարևոր գործերը թողնել երեկոյան: Օրվա սկիզբն արդյունավետ կլինի, եթե դրական էներգիա ստանաք այլ մարդկանցից: Եթե ձեզ իշխում են բացասական ապրումները, ավելի լավ է հրաժարվել ակտիվ գործունեությունից, այլապես կարող եք կոպիտ սխալներ թույլ տալ: Հնարավոր է ինչ-որ մեկը փորձի ձեզ վրա զգացմունքայնորեն ճնշում գործադրել: Օրվա վերջին արժե ավելի քննադատորեն մոտենալ երազանքներին:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել և չշտապեցնել իրադարձությունները: Եթե գործերը հարթ են ընթանում, կարելի է շարունակել օրվա առաջին կեսին սկսածը: Երեկոյան կարող է դժվար իրավիճակ առաջանալ: Ավելի լավ է դադարեցնել ակտիվությունը, այլապես ոգեշնչությունը կարող է սխալ ճանապարհով տանել: Ստացած առաջարկի շուրջ արժե մտածել. հնարավոր է, որ այն իր մեջ խարդավանք պարունակի, որը կարժեզրկի ձեր ջանքերը:

Խեցգետին

Խեցգետինները մինչ երեկո իրենց անհանգիստ կզգան: Օրվա վերջում տրամադրությունը հանկարծակիորեն կլավանա, կսկսի կարգավորվել գործերի ընդհանուր վիճակը: Նշանակալի հարաբերություններում կվերադառնա ներդաշնակությունը, ինչը թույլ կտա մտածել սիրավեպի կամ համագործակցության հետագա շարունակության մասին: Ծնողներն ավելի քիչ առիթ կունենան երեխաների համար մտահոգվելու: Ճանապարհ ընկնելիս արժե հոգ տանել մանրուքների մասին:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում անհրաժեշտ գործերով զբաղվել առավոտյան: Աշխատատար միջոցառումներն այսօր անցանկալի են: Օրվա երկրորդ կեսին ավելի զգալի կդառնան ձեր բնավորության թուլությունները: Կարող է աճել երազկոտությունը, մոռացկոտությունը, մեկուսանալու ցանկությունը: Կարող է վատանալ ինքնազգացողությունը: Քնից առաջ ավելի լավ է խուսափել տհաճ տպավորություններից, օգտակար է զբոսնելը, մաքուր օդ շնչելը:

Կույս

Օրվա առաջին կեսը Կույսերը կարող են հատկացնել առօրյային: Շատերի խոցելի կողմը կարող է դառնալ ֆիզիկական կամ հոգեկան ինքնագացողությունը: Երեկոյան շատ բան կախված կլինի այլ մարդկանց պահվածքից և տրամադրությունից: Կարող է վարակիչ դառնալ մեկի սենտիմենտալությունը, ծուլությունը կամ հոռետեսությունը: Մեծ դեր կսկսի խաղալ անխոս շփումը: Մտերիմ անձնավորության հետ, օրինակ' ամուսնու, կես բառից իրար կհասկանաք;

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում վերահսկողության տակ պահել զգացմունքային ոլորտը, ցանկությունների դաշտը: Այն, ինչ այսօր կանեք քմահաճության ազդեցության տակ, հետագայում կարող է ստիպել ձեզ կարմրել, նույնիսկ եթե դա արել եք առանց վկաների: Օրվա վերջում անվերահսկելի ապրումները կարող են ազդել ձեր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի վրա: Ավելի լավ է խուսափել գնումներից, կարևոր գործնական որոշումներից, չի խանգարի դադարը:

Կարիճ

Կարիճների համար օրը կարող է սկսվել գրգռվածությունից կամ ընկճվածությունից, ավելի լավ է խուսափել կարևոր որոշումներ ընդունելուց, թանկարժեք գնումներից, անձնական հանդիպումներից: Օրվա ամենաներդաշնակ շրջանը երեկոն է, այդ ժամանակվա համար կարելի է ծրագրել ցանկացած միջոցառում, որում ցանկանում եք հաջողություն գրանցել: Կկարգավորվի զգացմունքային ֆոնը, կաճի դիմացկունությունը, ի հայտ կգա էներգիա, ոգևորություն:

Աղեղնավոր

Օրվա սկիզբը Աղեղնավորների մեծամասնության համար չեզոք է: Երեկոյան ավելի խոցելի կդառնա ինքնազգացողությունը, վարքագիծը կարող է կախված լինել տնային մթնոլորտից: Ջերմ հարաբերությունները, կարգը, անվտանգությունը կբարձրացնեն տրամադրությունը, կուժեղանա ձգտումն ընտանեկան օջախի, մտերիմ մարդկանց նեղ շրջանակի նկատմամբ: Եթե չհանդիպեք ըմբռնման կամ պաշտպանվածություն չզգաք, կարող եք մեկուսանալու կամ տնից հեռանալու ցանկություն ունենալ:

Այծեղջյուր

Օրվա սկզբում Այծեղջյուրներին դժվար կլինի ակտիվություն ցուցաբերել, նպատակաուղղված գործողություններին ինչ-որ բան կխանգարի: Եթե հայտնվել եք ճամփաբաժանի առջև կամ տրամադրություն չունեք, կարելի է զբաղվել ընթացիկ հոգսերով, իսկ նախաձեռնություններն ու որոշումները որոշ ժամանակով հետաձգել: Երեկոյան մոտ իրադրությունն ինքը ձեզ ակնարկներ կանի: Ինտուիցիան կհուշի, թե որ գայթակղություններից արժե խուսափել առաջին հերթին:

Ջրհոս

Ջրհոսների համար կարևոր է դրական տրամադրվածությունը: Դրա բացակայության դեպքում ցանկացած գործի արդյունք սպասվածից ցածր կլինի: Հոգեկան աշխարհի անկայունությունը կարող է հանգեցնել բացասական ինքնածրագրավորման: Հոգեկան և նյութական ռեսուրսները տնօրինելու ձեր ունակությունը կարող է ժամանակավորապես նվազել: Ավելի լավ է խուսափել ֆինանսական գործողություններից' բացի ամենաանհրաժեշտները:

Ձկներ

Ձկները ոգևորության ներհոսք և գործելու ցանկություն կզգան երեկոյան մոտ: Միաժամանակ կարող են իրենց մասին հիշեցնել ինքնազգացողության հետ կապված խնդիրները, հին հոգեբանական պատնեշները, ղեկավարության հետ տարաձայնությունները, մասնագիտական կամ կարիերային բարդությունները: Թե ինչը կհաղթի արդյունքում, կախված է ձեզանից: Արժե խուսափել նախաձեռնություններից, եթե լավ մարզավիճակում չեք. ռիսկ կա սխալ թույլ տալու: