Ծնվելիս նրա դեմքի նյարդային հանգույցները վնասվեցին, և արդյունքում նրա այտը, շրթունքները և լեզուն այդպես էլ պարալիզացված մնացին:

Երբ նա 11 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվեցին: 13 տարեկանում նա արդեն փոխել էր 10 դպրոց, որովհետև նրան պարբերաբար հանում էին դպրոցից՝ վատ վարքի համար:

Դպրոցում նրան մշտապես ծաղրում էին անհասկանալի խոսելու և կարճահասակ լինելու համար:

Մինչև 24 տարեկան նա աշխատում էր որպես կենդանաբանական այգու վանդակներ մաքրող, շվեյցար և անվտանգության աշխատակից՝ ռեստորանում:

Նա միշտ երազում էր դերասան դառնալ, բայց արտաքինի ու խոսքային բարդույթների համար նրան դերեր չէին տալիս:

Նա դիմել է ավելի քան 300 ստուդիաների՝ ամեն մեկին առնվազն 4 անգամ, բայց ամեն ինչ ապարդյուն էր, ոչ ոք չէր ուզում նրան որևիցե էական դեր տալ:

24 տարեկանում հայտնվելով ֆինանսական անելանելի դրության մեջ՝ նա նկարահանվում է պոռնոֆիլմում:

30 տարեկանում նա առանց կնոջը հարցնելու վաճառում է նրա ոսկեղենը, ինչի պատճառով կինը վերցնում է մեկամյա զավակին ու հեռանում նրանից:

Հետո նա 50 դոլարով վաճառեց իր շանը, քանի որ նրան կերակրելու գումար չուներ:

Նույն թվականին նա բարում նստած բոքս էր նայում, երբ նրան այցելեց մուսան, և նա երկու օրում ֆիլմի սցենար գրեց, որը վաճառեց 25000 դոլարով՝ պայմանով, որ գլխավոր դերում հենց ինքը պետք է խաղա:

Ֆիլմը հսկայական հաջողություն ունեցավ և անգամ առաջադրված էր Օսկար մրցանակի 10 անվանակարգերում: Բացի դրանից, այն բերեց միլիոնավոր դոլարներ մեր հերոսին:

Դե ի՞նչ, չգուշակեցի՞ք, թե ում մասին էր խոսքը․․․