«Քարե դարդ» սիթքոմը վերադառնում է. վաղը՝ հոկտեմբերի 11-ին, կմեկնարկի սիթքոմի երրորդ եթերաշրջանը: Life.panorama.am-ի հետ զրույցում սիթքոմի դերասան Վաչե Թովմասյանը պատմել է, որ նոր եթերաշրջանին պատրաստվել են մեծ պատասխանատվությամբ, որպեսզի շարունակեն վայելել հեռուստադիտողի սերն ու հետաքրքրությունը:

 

«Այո, «Քարե դարդ» ը կրկին ներխուժում է մարդկանց առօրյա: Մենք վերադառնում ենք նոր շնչով, բազում անակնկալներով ու նոր՝ ավելի ինտրիգային սյուժեով»,- նշեց Վաչե Թովմասյանը:

 

Ինչպես «Քարե դարդ»-ի երրորդ եթերաշրջանի թիզերից է հայտնի դառնում՝ սիթոմի հերոսները տեղափոխվել են մեր ժամանակներ, հարցին, թե ստեղծագործական կազմն ինչո՞ւ է որոշել արդեն ծանոթ տաղավարներում նկարահանումներ չկատարել եւ արդյոք այս քայլը հեռուստադիտողին չձանձրացնելու միտում է հետապնդում, Վաչեն պատասխանեց.

 

«Շատերն են արդեն հասկացել որ մեր հերոսները տեղափոխվել են 21-րդ դար, սակայն դա այնքան էլ այդպես չէ, մենք չենք հրաժարվում մեր հետաքրքիր, գունավոր տաղավարներից, սակայն այդ առումով էլ որոշ փոփոխություններ կլինեն: Չեմ ուզում փակագծեր բացել, ամեն ինչ պարզ կլինի առաջին մի քանի սերիաներից: Իհարկե, մեր հետեւորդները գիտեն, որ մենք անընդհատ փորձում ենք հետաքրքրություն մտցնել, որպեսզի ոչ միայն հեռուստադիտողին հետաքրքիր լինենք, այլեւ ինքներս հավեսով խաղանք եւ եթե մենք չլճանանք ու հավեսով խաղանք, ուրեմն հեռուստադիտողին էլ հետաքրքիր կլինենք: Այսինքն՝ տաղավարային փոփոխությունը ոչ թե հեռուստադիտողին ձանձրացնելու վախից էր դրդված, այլ սյուժետային նոր ու առավել հետաքրքիր իրավիճակներ ներկայացնելու ցանկություն էր»:

 

Նյութն ամողջությամբ` սկզբնաղբյուր կայքում