25-ամյա ֆրանսուհի Լուիզ Դելանժը մի քանի ամիս առաջ օգտահաշիվ բացեց Instagram-ում և միանգամից մեծ հայտնիություն ձեռք բերեց։

 

Նրա էջին հետևողների թիվը մի քանի օրում գերազանցեց 50 հազարը։

 

Աղջիկն օգտատերերին ուրախացնում էր կենսուրախ լուսանկարներով, որոնք արվել էին ծովում հանգստանալի, շոփինգի, զբոսանքի ժամանակ։

 

Օգտատերերը միանգամից սիրահարվեցին Instagram-ի երիտասարդ աղջկան, բայց չնկատեցին մի փոքրիկ դետալ։

 

Ժամանակի ընթացքում համացանցի օգտատերերը հասկացան, որ Լուիզը մտացածին կերպար է և նրա յուրաքանչյուր լուսանկար գաղտնի հաղորդագրություն է պարունակում։

Եթե ուշադիր նայեք լուսանկարներին, ապա կարելի է նկատել, որ դրանցից մեկում պայուսակից երևում է ալկոհոլային խմիքչի շիշ, մեկ այլ լուսանկարում աղջկա ձեռքին գինու բաժակ է, մյուսում՝ կոկտեյլ։

Լուսանկարներում պատկերված աղջիկը պրոֆեսիոնալ մոդել է և այս կերպ փորձում է սոցիալական ցանցերում բարձրացրնել ալկոհոլային կախվածության խնդիրը:

Այս ֆոտոնախագիծը ցույց է տալիս, որ ալկոհոլիզմը միշտ չէ, որ նշանակում է ուռած դեմք, կարմրած աչքեր։

Կախվածությունը կարող է անկատ լինել, ինչպես օրինակ ուրախությունից փայլող այս աղջկա մոտ։