Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Հայկ Հունանյանը, ով տարիներ առաջ հայտնի դարձավ «X-Factor 3» նախագծից: Մեզ հետ զրույցում երգիչը պատմեց, որ վերջին ամիսների իր ակտիվ գործունեությունը կշարունակվի, քանի որ այս շրջանում զբաղված է  նոր երգերի ձայնագրություններով:

 

Անդրադառնալով ընդամենն օրեր առաջ թողարկած «Հեռանում եմ» տեսահոլովակին, Հայկը նկատեց, որ իր հետեւորդներից շատերին թվացել է, թե փոխել է երաժշտական ոճն, ինչն այդպես չէ.

 

«Վերջերս շատերը սկսել էին կարծել, թե փոխել եմ երաժշտական հետաքրքրություններս ու կոմերցիոն երգերով եմ հանդես գալու, ինչը լիովին սխալ է: Նախ նշեմ, որ մեր ժողովրդի կողմից շատ սիրված կլկլոցով երաժշտությունը ոչ ինձ է հաճելի, ոչ էլ կարող եմ դրանք կատարել, իսկ առաջիկա նոր երգերս կապացուցեն ասածս, երգերի ընտրության հարցում ես հաստատ կոմերցիայի մասին չեմ մտածում, ի վերջո՝ յուրաքանչյուր հաջող երգ կոմերցիա կարող է ապահովե երգչին: Պարզապես ընկերներիցս մեկի խնդրանքով ստեղծվեց «Հեռանում եմ»  երգը, որն ըստ իս շատ հուզիչ ու գեղեցիկ երգ է. կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ունի չստացված սեր, որի մեջ մեծ կարոտ կա, երգս հենց դրա մասին է»,- նշեց նա:

 

Ինչպես շատերը գիտեն, Հայկ Հունանյանը նաեւ Ատոմակայանում է աշխատում, հետաքրքրվելով, թե ինչպես է կարողանում լինել ակտիվ երգարվեստում ու համատեղել նաեւ ինժեների աշխատանքը, Հայկը ժպիտով նշեց.

 

«Սա ինձ համար ցավոտ կողմ է. իմ ապրելակերպը այնքան էլ հեշտ չէ՝ առավոտյան 07:00-ին արթնանում եմ, գնում Ատոմակայան աշխատանքի, իսկ երեկոյան գալիս եմ տուն ու ընթրելուց հետո վազում երեկոյան աշխատնքիս՝ երգին: Արդյունքում կես կատակ կես լուրջ ասում եմ՝ առավոտյան ինժեներ եմ, երեկոյան երգիչ: Բայց ես չեմ սրտնեղում ու շարունակում եմ այս ռեժիմով աշխատել, եւ կհրաժարվեմ այս ամենից այն պահին, երբ հասկանամ, որ երգչի մասնագիտությամբ կարող եմ ընտանիք պահել»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: