Ամերիկացի կինոաստղ Քիմ Քարդաշյանը, որը կողոպուտի զոհ է դարձել փարիզյան հյուրանոցում, իրեն է մեղավոր համարել պատահածի համար: Նա զղջում է, որ իր հարստությունը ցուցադրել է սոցիալական ցանցերում:

 

People-ի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Նյու Յորք ժամանելուց հետո աստղը հանցագործության պատճառը համարել Է 4,5 մլն դոլար արժողությամբ մատանու եւ մյուս թանկարժեք իրերի ցուցադրությամբ իր հրապարակումները:

 

«Քիմը շոկի մեջ է եւ իրեն է մեղադրում: Նա զղջում Է, որ Snapchat-ի հավելվածում ներբեռնում էր ամուսնական մատանիով լուսանկարները եւ մշտապես կրում էր այն: Կողոպուտը հարկադրել է նրան խորհրդածել այն մասին, թե ինչպես Է ինքը հագնվում եւ ինչով է զբաղվում»,-հրատարակությանը հայտնել են նրա շրջապատի մարդիկ:

 

Զարդը հայտնիի ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվերն էր: Նշվում է, որ ռեփերը ցանկություն է հայտնել կնոջ համար նոր մատանի գնել, բայց նա հրաժարվել է: Նաեւ երաժիշտը հուսով է, որ տեղի ունեցածը չի ազդի իրենց ընտանիքի վրա:

 

Լույս հոկտեմբերի 3-ի գիշերը դիմակավոր ու զինված երկու տղամարդիկ ներխուժել են Փարիզի Hotel de Pourtales-ում իջեւանած Քիմ Քարդաշյանի համարը: Հաղորդվել է, որ գողացել են հեռուստաաստղի ավելի քան 11 մլն դոլար գումարի թանկարժեք զարդեր եւ երկու շարժական հեռախոս: