Starslife.ru-ի փոխանցմամբ՝ Անջելինա Ջոլին շարունակում է խզել կապերը Բրեդ Փիթի հետ: Դերասանուհին երեխաների հետ միասին վարձել է առանձին տուն և տեղափոխվել է այնտեղ՝ մինչև ամուսնալուծման գործընթացի ավարտը:
Այժմ էլ Ջոլին հայտարարել է, որ ցանկանում է ազատվել այն ամենից, ինչը նրան ինչ-որ կերպ հիշեցնում է ամուսնուն: Անջելինան պատրաստվում է վերացնել այն բոլոր դաջվածքները, որոնց հետ թեկուզ ինչ-որ կերպ կապված է Բրեդը:

 


Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ դաջվածքները մեծ նշանակություն ունեն Ջոլիի համար, դրանք շատ խորհրդանշական են նրա համար: Դժբախտաբար, Ջոլիի կյանքում արդեն եղել է նման դեպք՝ երբ նա տղամարդուց բաժանվելու պատճառով ստիպված է եղել վերացնել դաջվածքները. «Ջոլին ցանկանում է արագորեն ազատվել դրանից, և հնարավոր ցավն արժե դա»:

 


Ընդգծվում է, որ Ջոլիի մարմնի վրա կա 14-22 դաջվածք: Ստույգ թիվը հայտնի չէ հանրությանը: Փիթի հետ միության ժամանակ Ջոլին արել է մի շարք դաջվածքներ: