Գևորգ Սիրեկանյանի ձայնն ու անունը հանդիսատեսին հայտնի դարձավ «Փոխեցիր էությունս» արդեն հայտնի երգի կատարումից հետո: Դերասան Մովսես Երեմյանի նշանադրության ժամանակ հնչած կատարումը արագ տարածում գտավ և հասցվեց սիրվել լսարանի կողմից: Առաջին տեսահոլովակը, սակայն, այլ`«Բոլորից թանկ» երգի հիման վրա նկարահանվեց: MediaMall.am-ի թղթակիցը զրուցել է տաղանդավոր երգչի հետ, ով պարզվում է` հեղինակ-կատարող է:

 

-Գևորգ, մենք գիտենք, որ դուք երգելուց բացի, նաև ստեղածագործում եք, գրում եք երգեր:


Ձեր բոլո՞ ր երգերն են հեղինակային:

 

-Այո, իմ բոլոր երգերը հեղինակային են:

 

-Գևորգ, Ձեր երգերի թեմատիկան սերն է, կարելի է՞ ասել, որ դուք սիրո երգիչ եք:


-Չգիտեմ, ասում են (ժպտում է)

 

-Դուք ստեղծագործող մարդ եք, և բնական է, որ ոգեշնչման աղբյուր ունեք. կբացահայտե՞ք` ով կամ ինչն է Ձեզ ոգեշնչում:

 

-Միշտ պետք է սիրահարված լինել, որպեսզի կյանքը ավելի հետաքրքիր լինի, սիրահարված լինելը օգնում է թեթև նայել առօրյա կենցաղային դժվարություններին: 

 

-Ձեր երգերից մեկը կոչվում է «Փոխեցիր էությունս»: Իրականում կա՞ մեկը, ով փոխել է Ձեր էությունը:

 

-Այո, կա այդպիսի մեկը, սակայն չեմ ցանկանում մանրամասնել:

 

Բազմաթիվ երկրպագուհիներին հետաքրքրող հարցին, թե ազա՞տ է արդյոք Գևորգ Սիրեկանյանի սիրտը, երգիչը պատասխանեց`

 

-Ցավոք, ընկերուհի չունեմ...

 

Գևորգ Սիրեկանյանը առաջիկայում պատրաստվում է մասնակցել Armenian Music Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու 2017 թվականի մարտի 26-ին Փարիզի Zénith համալիրում:

 

 

 

Նշենք, որ օրերս Գևորգ Սիրեկանյանը ներկայացրեց իր նոր`«Թող որ դողամ» երգն ու տեսահոլովակը, որտեղ հերոսների կերպարներում հանդես են եկել հայտնի դերասաններ Բեն Ավետիսյանն ու Հայկ Հովհաննիսյանը: 

 

 

 

Զրուցեց` Նելլի Ալեքսանյանը