Armlur.am-ը գրում է.

Կայքը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Անկեղծ, բաց, երբեմն էլ անսպասելի հարցուպատասխանի միջոցով մենք ընթերցողներին հնարավորություն կտանք ծանոթանալու արդեն ճանաչված անձանց, նորովի բացահայտելու նրանց էությունը եւ անդրադառնալու նրանց կյանքից քչերին հայտնի դրվագների: Այս անգամ մեր զրուցակիցը հայկական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է` երգչուհի, նաեւ հաղորդավարուհի Քրիստինե Պեպելյանը: 
 

-Եթե ոչ Քրիստինե, ապա ինչպե՞ս կցանկանայիք, որ Ձեզ անվանակոչեին:


 -Մարիամ. դա կնունքիս ժամանակ եկեղեցու կողմից ինձ տրված անունն է:

 

 -Ո՞վ կամ ի՞նչը կարող է ազդել Ձեր որոշումների վրա:


-Իրավիճակներն ու հանգամանքները:

 

 -Եթե 10 պատվիրաններին ավելացնեիք եւս մեկը, ո՞րը կլիներ:


 -Անտարբեր մի՛ եղիր:

 

 -Իրավիճակ, երբ կամքի ուժ եք դրսեւորել եւ ինքներդ Ձեր արարքից գոհ մնացել:


-Չգիտեմ, դա կամքի ուժի դրսեւորում էր, թե ոչ, բայց ես գոհ էի, որ ապրիլյան պատերազմով պայմանավորված` հետաձգեցի Միացյալ Նահանգների իմ մենահամերգը: 



-Անցյալի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:


 -Անցյալիս հետ հաշտ եմ, թեեւ, իհարկե, տարիներն ավելացնում են իմաստությունը:

 

-Բնության տարերքներից որի՞ հետ եք Ձեզ ասոցացնում:


 -Անձրեւի. ես երկինք շատ եմ սիրում:

 

-Ձեր նկարիչը:


-Նայած թե ինչ տրամադրություն ունեմ… Մարտիրոս Սարյանը լավն է…

 

-Կյանքի այս փուլում Ձեր երեք գլխավոր նպատակները:


 -Առաջինը` փորձել արժանի զավակ լինել մորս համար, երկրորդը` առողջ լինել, որ կարողանամ օգնել մարդկանց: Եվ երրորդ` թող Աստված որեւէ բան կամենա ինձ… 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում