Յուրաքանչյուրիս մոտ գոյություն ունեն պատկերացումներ, թե ինչպիսին պետք է լինի ամուսնական կյանքը, սակայն երբեմն դրանք հիմնված են լինում միֆերի վրա, օրինակ՝ հետևյալ 6 դեպքում:

Կատարյալ ամուսնությունը հիմնված է սիրո վրա

Ամուսնությունն առաջին հերթին երկարաժամկետ պայմանագիր է և ոչ մի սեր, նույնիսկ ամենաուժեղը չի ստիպի կողմերին ընդմիշտ կատարել պայմանագրի կետերը: Ուղղակի որովհետև այդ ուժեղ սերը հատկություն ունի հանկարծակի վերջանալու: Ինչը չի նշանակում, որ այն մեկընդմիշտ է վերանում և չի հայտնվի կրկին: Իհարկե, իմաստ չկա ամուսնության մեջ մտնել առանց սիրո, բայց պետք է իմանալ, որ միայն սերը դեռ բավական չէ:

Մարդ և կին մեկ սատանա

Բացի սիրուց, ի՞նչը պետք է միացնի ամուսիններին: Այս միֆը մեզ ասում է, որ դա ընդհանուր հետաքրքրություններն են, նպատակները և զբաղմունքները: Համարվում է, որ դա կատարյալ ամուսնության գրավականներից է: Իրականում այդքան էլ այդպես չէ: Միևնույն գործի մեջ ընկղմվածությունը կարող է մրցակցություն առաջացնել ամուսինների մոտ, իսկ ընդհանուր հետաքրքրքությունները կարող են բերել իրարից ձանձրանալուն: Մինչդեռ միանման աշխարահայացքը կարող է ամուսնությունը, իրոք, կատարյալ դարձնել:

 

Ամուսնության մեջ պետք է պահպանել զգացմունքների թարմությունը և ռոմանտիկան

Ամուսնությունը փչացնելու ամենաարագ տարբերակն այս խորհրդին հետևելն է: Այն զգացմունքները, որոնք անվանում ենք ռոմանտիկ՝ մենք զգում, ոչ թե որովհետև ինչ-որ մեկն իրեն ռոմանտիկ չի պահում, այլև այն պատճառով, որ այդ շրջանում սիրահարված ենք: Այն սիրահարվածությունը, որը շատ շուտ ավարտվում է, սովորաբար՝ մեկ կամ մեկ ու կես տարուց: Նշանակություն չունի, թե ինչ է անում տղամարդը՝ ծաղիկներ նվիրում, միջոցառման հրավիրում, այդ ամենը ձեզ ռոմանտիկ է թվում, որովհետև ձեր մեջ եռացող ձգտման շնորհիվ նրա ամեն մի քայլը հիացմունք է պատճառում: Սակայն այդ փուլը նույնպես անցնում է: Այն վերադաևձնելու փորձերը, ինչն անհնար է, հանգեցնում են հիասթափությունների և բաժանումների:

Կատարյալ ամուսնությունն անհնար է առանց բուռն սեքսի

Նույնը կարելի է ասել սրա մասին՝ այն շատ շուտ անցնում է: Դա չի նշանակում, որ ամուսնության մեջ լավ սեքս չի լինի: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր զույգ, վաղ թե ուշ, ինտիմ կյանքում բախվում է դժվարությունների, և դա լրիվ բնական է: Մեղրամիսը տարիներ չի տևում:

 

Ամուսիններից յուրաքանչյուրն ունի իր դերը

Դեր, որը պետք է մինչև վերջ խաղալ՝ առանց ուշադրություն դարձնելու հանգամանքների վրա: Դա ճիշտ չէ, և այս միֆին հավատալը բերում է բաժանումների: Մարդիկ ընդհանուր առոմամբ չեն փոխվում, սակայն այս կամ այն հանգամանքներից ելնելով՝ ստիպված են փոխել իրենց պահվածքը:

Ամուսինները մեկ ամբողջության երկու կեսն են

Եթե վերլուծենք այս թեորեմը, ապա կստացվի, որ մենք փակ համակարգ ենք և մեզ ոչ մեկն այլևս պետք չէ: Ամենավատը ամուսնության մեջ՝ դա զույգի մեջ ամբողջովին ձուլվելն է՝ հետին պլան մղելով սեփական հետաքրքրություններն ու պահանջները: Այսպիսի ամուսնությունն անպայման կփլուզվի, և դրա պատճառը կլինի «կեսը» լինելու ցանկությունը: