Խոյ

Խոյերի համար օրը նշանակալի, շրջադարձային է: Կարելի է անցնել ծրագրերի իրագործմանը, կարիերային և այլ նկրտումները հաստատել կոնկրետ գործերով: Անձնական նպատակներ հետապնդելիս կարևոր է հաշվի առնել ուրիշների շահերը և հաշվի նստել արտաքին պահանջների հետ: Անհրաժեշտ է համաձայնեցնել ձեր գործողություններն ամուսնու, ղեկավարի, գործընկերոջ հետ, որպեսզի բացառեք ավելորդ լարվածությունը:

 

Ցուլ

Ցուլերին կարող են սպասվել փոփոխություններ աշխատավայրում: Հնարավոր է դերերի փոփոխություն ընտանիքում: Եթե հետաքրքրված եք կարիերայի աճով կամ որոշակի արտոնություններով, օրվա իրադարձությունները կարելի է որպես ցատկահարթակ օգտագործել: Այդ դեպքում կարևոր է չդանդաղել և ժամանակին ընդունել իրադրության տված ազդակը: Եթե մրցակցությանը գերադասում եք խաղաղությունը և ներդաշնակությունը, արժե ավելի դիվանագետ լինել:

 

Երկվորյակ

Երկվորյակների մոտ հնարավոր է շրջադարձային պահ աշխատանքային կամ ստեղծագործական կարիերայում: Կյանքին նոր ռիթմ կարող է հաղորդել երեխաների ծնունդը կամ նրանց կյանքում կարևոր իրադարձությունը: Նշանակալի հարաբերությունները ճգնաժամի միջով կանցնեն, որից հետո կարող են զգալիորեն ձևափոխվել, նոր կարգավիճակ ստանալ: Օրվա առանցքային որակը կոնկրետ գործողությունների և ռիսկերի պատրաստ լինելն է:

 

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում ուշադրությունը կենտրոնացնել կենսական հարթության վրա: Կարող է ակտուալ լինել քաղաքացիական կամ ընտանեկան կարգավիճակը, անշարժ գույքի, կենցաղի, կենսաոճի վերավերյալ հարցը: Գործի էությունը կարող է ինչ-որ բանի նկատմամբ պաշտոնական կամ բարոյական իրավունքներին վերաբերել: Հնարավոր է, որ ժամանակն է իրավունքները և լիազորությունները վերանայելու: Կարևոր է ձեր և ուրիշի անձնական դիրքորոշումը:

 

Առյուծ

Առյուծները պետք է բարձրացնեն իրենց կարգավիճակն ընկերների և ծանոթների աչքերում, ինչը կարող է ուղեկցվել ժամանակավոր անհանգստությամբ: Պակաս հաջողակների շրջապատում կարող է ազդեցիկ դեմք հայտնվել, ով մրցակից կամ ընդօրինակման առարկա կդառնա: Արժե այդ մարդու հետ ընտրել խաղաղությունը, ընկերությունը, համագործակցությունը, նույնիսկ եթե սկզբում դրա համար ջանքեր պահանջվեն: Աստղերը հուշում են, որ հարմարեցման փուլը երկար չի տևի:

 

Կույս

Կույսերը ստանում են ավելի շատ ազատություն, ստեղծագործության համար երկար սպասված դաշտ: Սակայն գործողությունների թարմացված սխեման կամ նոր հետաքրքրությունը ներդրումներ կպահանջեն: Բարեբախտաբար, կունենաք ռեսուրս, որից կկարողանաք միջոցներ վերցնել: Դա կարող է լինել մեկը, ով կօգնի գումարով, կամ այլ եղանակ, որը թույլ կտա լուծել ֆինանսավորման խնդիրը: Եկամտի աճ է սպավում ստեղծագործ անհատներին:

 

Կշեռք

Ժամանակն է, որ Կշեռքները խիզախությամբ լցվեն առաջին քայլի համար: Համարձակության համար պարգևատրումը կլինի ինքնաիրացումը, հեղինակության բարձրացումը, անձնական աճը: Հրաժարվելով ակտիվությունից և դրա հետ կապված ռիսկերից' միաժամանակ կհրաժարվեք ձեր բնական հավակնություններից և իրավիճակը լավացնելու հնարավորությունից: Շատ Կշեռքների համար գործունեության հիմնական դաշտը կլինի սեփական տարածությունը, տունը:

 

Կարիճ

Օրն ուժգնացնում է Կարիճների գաղտնի հավակնությունները: Առաջընթացի շարժիչը կարող է լինել թաքուն մրցակցությունը: Օգտակար է ունենալ հուսալի թիկունք, օրինակ' հավատարիմ ընկեր կամ գործընկեր, լավ իրավաբան-խորհրդատու: Շատերին նոր նվաճումների կդրդի սիրելի անձնավորությունը, ուսուցիչը կամ այլ նշանակալի անձ, ով կգերադասի մնալ ստվերում: Նրա հետ, ով ձեզ աջակցում է, կարևոր է ժամանակին վերացնել տարաձայնությունները:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներն ազատության նոր աստիճան են ստանում, կարող են անցնել երազանքի իրականացմանը: Հնարավորություն է առաջանում ոչ պաշտոնական առաջնորդ դառնալու, ձեր թիմը ստեղծելու կամ թարմացնելու, ձեզ հետաքրքրող մարդկանց կամ ատյանների աչքերում հավելյալ բալեր վաստակելու համար: Դրա համար ծրագրերը և սկզբունքները փոխելու անհրաժեշտություն չկա, սակայն մարտավարությունն արժե վերանայել:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը կարող է ջրբաժան լինել հիմա կամ երբեքի միջև: Առաջընթացը կարող է ուղեկցվել ծանրաբեռնվածության կտրուկ աճի հետ, սակայն եթե իսկապես ցանկանում եք բարձրանալ, գլուխ կհանեք առաջադրանքների ցանկացած ծավալի հետ: Կարևոր է ամբողջական մարտական պատրաստության գալ, հետաձգել երկրորդական գործերը և կենտրոնանալ ձեր գլխավոր նպատակի վրա: Ձեզ կարող է սպասվել դաժան մրցակցություն:

 

Ջրհոս

Ջրհոսները գերազանց հեռանկարներ ունեն, սակայն ճանապարհը կարող է այնքան հարթ չլինել, որքան սկզբում թվում էր: Հնարավոր է դժվար լինել հարմարվելու փուլը: Սկզբում դժվար կլինի հետևել կանոններին, պահպանել հավասարակշռությունը և նույնիսկ օգտվել արտոնություններից: Սպասվող ծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ ինքնազգացողության վրա: Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս նյարդայնանալ, չափազանցել առաջադրանքի բարդության աստիճանը:

 

Ձկներ

Ձկներին աստղերը հուշում են, որ այժմ երազելու ժամանակը չէ, եկել է պահը ճակատագիրը ձեր ձեռքը վերցնելու և ինչ-որ կոնկրետ բան անելու: Օրն արդյունավետ է, եթե կողմնակից եք առաջընթացի և չեք վախենում նորության հետ կապված անհարմարություններից: Հզոր ազդակի բացակայության դեպքում շատերը ռիսկի են դիմում բաց թողնել ապագայի համար հետաքրքիր հնարավորությունը: Եթե պասիվ եք, կարող եք արհամարհել նոր ճանապարհը' անսովորության պատճառով: