Բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը դարձել Է Gucci-ի կոստյումների կրուիզային հավաքածուի դեմքը:Նկարահանումները տեղի են ունեցել այն կալվածքի ինտերիերներում, որն ավելի վաղ պատկանել Է նկարիչ Թոնի Դյուքեթին: Դերասանի հետ լուսանկարվել են աֆղանական մի քանի քերծեներ: Լուսանկարների հեղինակը դարձել Է Գլեն Լաչֆորդը:

 

Հավաքածուն վաճառքի կհանվի 2017 թվականի աշնանը: Դրանում տեղ են գտել կոստյումներ, վերնաշապիկներ եւ կոշիկ:

 

Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում Է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում:

 

2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել Է International Designer Award միջազգային մրցանակին:

 

Բրիտանացի Թոմ Հիդլսթոնը թատրոնի ու կինոյի դերասան Է: Նա առավել հայտնի Է Լոքիի դերով «Թոր» եւ «Վրիժառուները» ֆիլմերում: